«Էմանուել Մակրոնի ստորությունը». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Էմանուել Մակրոնի ստորությունը.
«Եկեք անկեղծ լինենք. ութ տարի առաջ այստեղ ոչ ոք չէր գա։ Ութ տարի առաջ այս երկիրը բանակցությունների սեղանի շուրջ դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ։ Այն փաստը, որ այսօր մենք տեսնում ենք ձեր երկիր այսքան շատ առաջին այցեր, շատ խոսուն է», հայտարարում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Նախ, պետք է հուսալ, որ Ֆրանսիայի նման հզորագույն երկիրն ու ժողովուրդը շուտով՝ 2027 թվականի նախագահի ընտրությանը, հրաժեշտ կտան իրեն ամոթի վերածված Մակրոնին, որի նախագահության ընթացքում Ֆրանսիան ավելի շատ դարձել է ծիծաղի, քան ակնածանքի առարկա:
Վերադառնալով Մակրոնի հայտարարությանը: Նախ, ութ տարի առաջ Հայաստանում անցկացվել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որին Հայաստանում ներկա է եղել հենց ինքը Մակրոնը՝ այդ կազմակերպության բազմաթիվ առաջին դեմքերի հետ մեկտեղ: Իսկ այդ գագաթնաժողովի մասին որոշումը կայացվել է 2018 թվականից առաջ: 201 թվականի ամռանը Հայաստան է ժամանել Գերմանիայի նախագահ Անգելա Մերկելը, որի այցի վերաբերյալ պայմանավորվածությունը դարձյալ՝ ձեռք է բերվել 2018-ից առաջ:
Մինչև 2018 թվականը Հայաստան են այցելել բազմաթիվ երկրների առաջին դեմքեր՝ աշխարհի ամենատարբեր երկրներից, այդ թվում՝ եվրոպական: Մինչև 2018 թվականը Հայաստան են այցելել ԱՄՆ պետքարտուղարը, ԱՄՆ պաշտպանության նախարարը: Հայաստանում անցկացվել է ՆԱՏՕ զորավարժություն, անցկացվել են միջազգային այլ հավաքներ և միջոցառումներ: Հայաստանը եղել է միջազգային կյանքի լիարժեք ու ընդգրկուն մասնակիցներից մեկը:
Ֆրանսիայի նախագահը պարզապես ցինիկաբար ստում է, թե Հայաստան չէին գալիս, քանի որ համարում էին Ռուսաստանի արբանյակ, իսկ հիմա գալիս են, քանի որ համարում են անկախ: Հաջորդիվ կասեմ, թե ինչու են հիմա ավելի շատ ու ավելի պերճախոս այցերով գալիս Հայաստան: Եվ ինչու նախկինում չունեին այդ պերճախոսությունը և բաժակաշառային էնտուզիազմը»:

«Ո՞վ ենք մենք. հաստատակամ քայլերով դեպի ճգնաժամ գնացող հասարակություն»․ Վահե Հովհաննիսյան
7302:06
«ՌԴ-ի «նախազգուշական կրակոցները» խնդիրներ են առաջացրել ժողովրդի համար»․ Տիգրան Աբրահամյան
7401:06
«ԵՄ-ին ինտեգրվելու դեպքում ՀՀ-ին սպասվում է նույնը, ինչ Ուկրաինային»․ Վոլոդին
13001:05
«Բոլորդ մի կալոդի նույն քարտերն եք». Արարատ Միրզոյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)
7800:42
«Եթե Փաշինյանն ինձ լսեր, կկորցնեինք 3 շրջան, և պատերազմը կկանգներ Ֆիզուլիում, չէինք կորցնի Շուշին»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
7400:36
«Հարգելի՛ ԱԱԾ, Գևորգ Պապոյանը առաջարկում է զինել 30-40 000 ընդդիմադիր, անհապաղ զբաղվեք սրանով»․ Տիգրան Քոչարյան
9100:12
«Նիկոլի հրապարակած թղթերն իսկ բավարար են Արցախի կորուստը ձեր հաստակաշի ճակատին դաջելու համար»․ Արմեն Աշոտյան
8100:06
«Սա՞ է այն ժողովրդավարությունը, երբ բռնությունը անտեսվում է, իսկ օրենքը՝ կիրառվում ընտրովի»․ Միհրան Մախսուդյան
59Երեկ, 23:42