Մակրոնը Փաշինյանի «սև ցուցակում» գտնվողներին Հայաստան է հրավիրել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Պետական այցով նախօրեին Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկով երեկ Հայաստան են ժամանել նաև Ֆրանսիայի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ, որոնք ՀՀ իշխանությունների կողմից «պերսոնա նոն գրատա» են ճանաչվել, նրանց «սև ցուցակում» են։
Մեկը ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանն է, որի մուտքը տարիներ առաջ Փաշինյանի իշխանությունն արգելել էր, և նա դատական կարգով հասավ իր իրավունքների վերականգնմանը՝ Մակրոնի միջամտության շնորհիվ:
Պատվիրակության մեջ են նաև Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի համանախագահ Արա Թորանյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Նադյա Գործունյանը, ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը, Ստեփան Հացպանյանը, ֆրանսահայ հայտնի բժիշկ և քաղաքական գործիչ Գեւորգ Քեփենեկյանը, հայտնի պրոդյուսեր Ալեն Թերզյանը և այլք։
Ուշագրավ է, որ նրանց մի մասին ՀՀ իշխանությունները ոչ միայն այս համաժողովի ընթացքում չեն ցանկացել տեսնել Երևանում, այլև անցած շաբաթ Փարիզում հայկական դեսպանության բացման արարողությանը չէին հրավիրել, ինչից նրանք խիստ վիրավորվել էին։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը թերևս սրանով ցույց է տալիս Փաշինյանի եւ նրա որոշումների նկատմամբ իր վերաբերմունքը և այն, որ ինքը, ի տարբերություն Փաշինյանի, գնահատում է ֆրանսահայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներին եւ ամեն ինչ անում է նրանց հետ ջերմ հարաբերություններ պահպանելու համար։
Ի դեպ, Հայաստանի հանդեպ Ֆրանսիայի և նրա իշխանությունների բարյացակամ վերաբերմունքը նաև ֆրանսահայ համայնքի տասնամյակների աշխատանքով է պայմանավորված»:

«Ո՞վ ենք մենք. հաստատակամ քայլերով դեպի ճգնաժամ գնացող հասարակություն»․ Վահե Հովհաննիսյան
6802:06
«ՌԴ-ի «նախազգուշական կրակոցները» խնդիրներ են առաջացրել ժողովրդի համար»․ Տիգրան Աբրահամյան
7101:06
«ԵՄ-ին ինտեգրվելու դեպքում ՀՀ-ին սպասվում է նույնը, ինչ Ուկրաինային»․ Վոլոդին
12801:05
«Բոլորդ մի կալոդի նույն քարտերն եք». Արարատ Միրզոյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)
7600:42
«Եթե Փաշինյանն ինձ լսեր, կկորցնեինք 3 շրջան, և պատերազմը կկանգներ Ֆիզուլիում, չէինք կորցնի Շուշին»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
7300:36
«Հարգելի՛ ԱԱԾ, Գևորգ Պապոյանը առաջարկում է զինել 30-40 000 ընդդիմադիր, անհապաղ զբաղվեք սրանով»․ Տիգրան Քոչարյան
8900:12
«Նիկոլի հրապարակած թղթերն իսկ բավարար են Արցախի կորուստը ձեր հաստակաշի ճակատին դաջելու համար»․ Արմեն Աշոտյան
8000:06
«Սա՞ է այն ժողովրդավարությունը, երբ բռնությունը անտեսվում է, իսկ օրենքը՝ կիրառվում ընտրովի»․ Միհրան Մախսուդյան
57Երեկ, 23:42