«Փորձում են վստահության քվե վաստակել՝ ՀՀ-ն թուրքաֆիկացնելու համար»․ Աննա Կոստանյան

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եվրոպական միության շնորհած դրամական միջոցներով լավ մշակված պրոպագանդայի շնորհիվ հռչակված «հիբրիդային պատերազմի» դեմն առնելու և դրա դեմ պայքարելու դուրս եկած իշխանության ներկայացուցիչներն իրենք իսկ հանդիսանում են պրոպագանդիստներ ու ազդեցության (և ոչ միայն) գործակալներ, ովքեր երկակի ստանդարտներով հայ ժողովրդի գլուխն արդուկում են ու փորձում նախընտրական կեղծ նարատիվներով վստահության քվե վաստակել՝ իրենց հակահայկական օրակարգն առաջ տանելու և Հայաստանը թուրքաֆիկացնելու համար։ Սա այն աստիճան ագրեսիվ են անում, որ մասսայաբար կարելի է հանդիպել այն թեզին, թե «ավելի է լավ է թուրքացվել, քան շարունակել ռուսական լծի տակ մնալ»։ Այս թեզի լայն շրջանառությունն իր որոշակի արդյունքը ցավոք սրտի տալիս է, երբ տեղացիների հետ առօրեական զրույցներում հասկանում ես, որ մարդիկ ուժասպառ եղած սկսել են տուրք տալ նման հեռանկարների գոյությանը։
Հենց այստեղ է որ անելիք ունի ընդդիմությունը՝ բացատրելու և հասկացնելու, որ յուրաքանչյուր շրջանառվող նման նարատիվին պետք է փաստերով ու հակափաստարկներով ջախջախիչ պատասխան տալ, դիմակազերծել ու պատռել ստի տոպրակը։ Շարքային քաղաքացու անտարբերությունից, հիասթափությունից բողոքելուց առաջ լավ մտածեք, թե ինքներդ ի՞նչ եք արել նրան բացատրելու և սթափեցնելու համար։
Հ.Գ. Սրա նմանները տասնյակ տարիներ գլուխներս արդուկել են իրենց հորինած ստերով ու կեղծիքով, իսկ այսօր բարձր իշխանամերձ դիրքերից, ավելի մեծ ֆինանսական ամուր ռեսուրսներով, շարունակում են լվանալ արդեն երիտասարդ սերնդի ուղեղը։ Այս կեղծ ժողովրդավարներն այնքան համարձակություն չունեն, որ իրենց վերահսկողության տակ գտնվող ֆեյսբուքի հարթակում ստատուս են երկնում ու փակում մեկնաբանությունները, որ չկարդան իրենց դիմակը պատռող ու հակադարձող մեկնաբանություններ։ Հիբրիդային պատերազմը հենց սրա ձևն ու տեսքն ունի, իրենք իսկ հիբրիդային պատերազմ եզրույթի անվան տակ տասնյակ հազարավոր (եթե ոչ միլիոնավոր) գրանտեր են կորզում Եվրոպայից և շատ արդյունավետ ձևով էդ պատերազմը վարում ՀՀ քաղաքացիների դեմ։ Սրանց դեմն առնելու համար անհավանական ջանք ու երկար, հետևողական աշխատանք է պետք»։

«Ո՞վ ենք մենք. հաստատակամ քայլերով դեպի ճգնաժամ գնացող հասարակություն»․ Վահե Հովհաննիսյան
6402:06
«ՌԴ-ի «նախազգուշական կրակոցները» խնդիրներ են առաջացրել ժողովրդի համար»․ Տիգրան Աբրահամյան
6701:06
«ԵՄ-ին ինտեգրվելու դեպքում ՀՀ-ին սպասվում է նույնը, ինչ Ուկրաինային»․ Վոլոդին
11901:05
«Բոլորդ մի կալոդի նույն քարտերն եք». Արարատ Միրզոյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)
7000:42
«Եթե Փաշինյանն ինձ լսեր, կկորցնեինք 3 շրջան, և պատերազմը կկանգներ Ֆիզուլիում, չէինք կորցնի Շուշին»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
7000:36
«Հարգելի՛ ԱԱԾ, Գևորգ Պապոյանը առաջարկում է զինել 30-40 000 ընդդիմադիր, անհապաղ զբաղվեք սրանով»․ Տիգրան Քոչարյան
8000:12
«Նիկոլի հրապարակած թղթերն իսկ բավարար են Արցախի կորուստը ձեր հաստակաշի ճակատին դաջելու համար»․ Արմեն Աշոտյան
7400:06
«Սա՞ է այն ժողովրդավարությունը, երբ բռնությունը անտեսվում է, իսկ օրենքը՝ կիրառվում ընտրովի»․ Միհրան Մախսուդյան
55Երեկ, 23:42