«ՀՀ-ի ու Ֆրանսիայի կառավարողները անարգանքի են ենթարկել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը»․ Հակոբ Բադալյան
![]() 296 Երեքշաբթի, 05 մայիսի, 2026 թ., 21:42 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Կարդում եմ հայ-ֆրանսիական ռազմավարական գործակցության հռչակագրի «մուտքի» հատվածը: Գրված է հետեւյալը, որ Հայաստանն ու Ֆրանսիան՝ Վերահաստատելով Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության հավատարմությունը միջազգային իրավունքի, մասնավորապես՝ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված սկզբունքների հարգմանը, Վերահաստատելով Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության աջակցությունը Հարավային Կովկասում տևական խաղաղության ամրապնդմանը՝ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգանքի, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ և 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրով սահմանված սկզբունքների համաձայն… Ուշադրություն, առաջին պարբերության մեջ նշվում է «Հայաստանի ու Ֆրանսիայի հարգանքը նաեւ Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված սկզբունքների հանդեպ»: Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված սկզբունք է ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը: Այդ սկզբունքի ներքո է նաեւ եղել արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը: Մեջբերածս երրորդ պարբերության մեջ Հայաստանն ու Ֆրանսիան, ավելի շուտ Հայաստանի եւ Ֆրանսիայի ներկայիս իշխանությունները խոսում են Կովկասում խաղաղության աջակցության մասին, նշելով միայն պետությունների ինքնիշխանության ու տարածքային ամբողջության սկզբունքը, նաեւ ՄԱԿ կանոնադրությունն ու Ալմա Աթիի հռչակագիրը: Հարց է առաջանում՝ ո՞ւր մնաց Հելսնիկյան եզրափակիչ ակտով սահմանված սկզբունքների հանդեպ հարգանքը: Թեեւ, դա հռետորական հարց է, որովհետեւ Հայաստանի ու Ֆրանսիայի ներկայիս կառավարողները իրականում անարգանքի են ենթարկել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը, առնվազն Արցախի ժողովրդի մասով»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Փողոցում վազվզում է խելագար». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
10016:30
«Ինքնաբացարկ են հայտնել Լևոն Հարությունյանն ու Լիլիթ Կուջոյանը»․ Սյուզի Բադոյան
14916:12
«Ադրբեջանը շահագրգռվածություն է ցուցաբերում տարածաշրջանում հակամարտության էջը փակելու հարցում»․ Բայրամով
15315:33
«Դու տենց էլ քաղաքական գործիչ չդառար. դա քուչի գյադու բառապաշար է»․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
15115:24
«Հարավային Կովկասն այլևս չպետք է լինի պատերազմի և առճակատման տարածք»․ Հաջիև
17715:04
«Հիստերիկ, գժական գնացող»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
17814:24
«Երեկ հայ ազգը տեսավ նրա իրական դեմքը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
12614:18
«Այս մարդը վախի մթնոլորտում ամեն ինչ հանձնելու է». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
13913:36
