«Ինչո՞վ էր մտահոգված Մակրոնը»․ Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մակրոնը շատ մտահոգված է։ Նա այնքան է սիրում Հայաստանը և այնպես է անհանգստանում նրա անվտանգության համար, որ ուղղակի մտահոգված է։
Իսկ մտահոգված է նրանով, որ, ըստ իր տեղեկությունների, Հայաստանում ներկա են 4 հազար ռուս զինվոր և 1000 սահմանապահ։ Սրանք իսկապես շատ տագնապալի փաստեր են։
Մակրոնը մտահոգված չէ նրանով, որ իր հրամանով այս լրագրողը հանձնեց Արցախը, և այնտեղ հիմա ադրբեջանցի ու թուրք զինվորներ են։ Նրանք նրան չեն անհանգստացնում։
Մակրոնը մտահոգված չէ, որ ցեղասպանություն վերապրած ժողովուրդն իր մեղքով կրկին ենթարկվեց հայրենազրկման, որ սպանվեցին կանայք ու երեխաներ, ընդ որում՝ հենց Մակրոնի հրամանով։ Նա այս հանցագործության մեղսակիցն էր։
Մակրոնին չի մտահոգում ոչ Իսրայելի ներխուժումը Լիբանան, որտեղ զավթվել է Լիբանանի ողջ հարավային հատվածը, ոչ Գազայի և Արևմտյան ափի պաղեստինցիների ցեղասպանությունը, որտեղ զոհերի թիվը մոտենում է 80 հազարի, ոչ էլ Թուրքիայի և Իսրայելի ներխուժումը Սիրիա, որտեղ իշխանության եկավ ժողովրդավարի քողի տակ թաքնված ահաբեկիչը։ Այս ամենը նորմալ է։
Սա նրան չի մտահոգում, ինչպես և մեր ժողովրդի ապագան։ Նա ունի մեկ իդեա ֆիքս՝ պատերազմ Ռուսաստանի դեմ, հանուն որի նա հեշտությամբ կզոհաբերի և՛ հայերին, և՛ ուկրաինացիներին, և՛ ում ասես։ Այս պատերազմը նրա համար դարձել է իդեա ֆիքս, իր նախագահական ժամկետի գոնե ինչ-որ հաջող արդյունք ցույց տալու վերջին շանսը։ Իսկ հայերին, ինչպես միշտ, կօգտագործեն ու դեն կնետեն»։

«Ո՞վ ենք մենք. հաստատակամ քայլերով դեպի ճգնաժամ գնացող հասարակություն»․ Վահե Հովհաննիսյան
5602:06
«ՌԴ-ի «նախազգուշական կրակոցները» խնդիրներ են առաջացրել ժողովրդի համար»․ Տիգրան Աբրահամյան
6101:06
«ԵՄ-ին ինտեգրվելու դեպքում ՀՀ-ին սպասվում է նույնը, ինչ Ուկրաինային»․ Վոլոդին
11101:05
«Բոլորդ մի կալոդի նույն քարտերն եք». Արարատ Միրզոյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)
6400:42
«Եթե Փաշինյանն ինձ լսեր, կկորցնեինք 3 շրջան, և պատերազմը կկանգներ Ֆիզուլիում, չէինք կորցնի Շուշին»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
6800:36
«Հարգելի՛ ԱԱԾ, Գևորգ Պապոյանը առաջարկում է զինել 30-40 000 ընդդիմադիր, անհապաղ զբաղվեք սրանով»․ Տիգրան Քոչարյան
7600:12
«Նիկոլի հրապարակած թղթերն իսկ բավարար են Արցախի կորուստը ձեր հաստակաշի ճակատին դաջելու համար»․ Արմեն Աշոտյան
6900:06
«Սա՞ է այն ժողովրդավարությունը, երբ բռնությունը անտեսվում է, իսկ օրենքը՝ կիրառվում ընտրովի»․ Միհրան Մախսուդյան
53Երեկ, 23:42