«Վիզաների ազատականացման հարցը տուրբո ռեժիմի մեջ չընկավ»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշում է․ «Շատերդ մտածում էիք, որ ԵՄ գագաթնաժողովը որ գալիս է Հայաստան, հաստատ մի շատ շոշափելի, շատ կոնկրետ մի բան մեզ պետք է տա։ Այո, դա իրենց էլ էր պետք, որովհետև ուզում էին Նիկոլ Փաշինյանին նախընտրական աջակցություն ցուցաբերել։ Ակնհայտ էր, որ այդ միջոցառումը հենց դրա մասին էր։ Բոլորը մտածում էին՝ հեսա, հոպ, գալու են եվրոպացիք և հայտարարեն, որ Նիկոլի խաթր տալիս են վիզաների ազատականացման ռեժիմ։ Կամ որոշակի հստակ ժամկետ կնշեին, որ եթե Նիկոլը մնա, ապա, ենթադրենք, կես տարուց կամ մի տարուց վիզաները կազատականանան։ Դա տեղի չունեցավ։ Այսինքն, ամենամեծ նախընտրական շոշափելի բանը, որ կարող էր Նիկոլը ստանալ, բացի աուդիո, վիդեո տեսանյութերից, Մակրոնի կողմից սիրվող շներից, վազքերից, ուրսուլաներից և այլն, հենց վիզաների ազատականացման հստակեցումը պետք է լիներ, ինչը մեր շարքային քաղաքացիներին հետաքրքրող ու իրականում շատ լավ հարց է։ Ի դեպ, այդ հարցը սկսվել է Սերժ Սարգսյանի օրոք։ 2017 թվականի նոյեմբերից Եվրոպական Միության հետ Հայաստանն սկսել է այդ գործընթացը։ Ոչ թե ազատականացման երկխոսությունը, այլ նման ուղով գնալու իրավական հիմքն է դրվել։ Եվ այնպես չէ, որ Նիկոլը ինչ-որ էքսկլյուզիվ բան է անում։ Ընդամենը ուշացումով, 7-8 տարի անց փորձում է կյանքի կոչել այն, ինչը 2017-ի նոյեմբերին մենք սկսել էինք և 2018-ի իրադարձությունների պատճառով չհասցրեցինք շարունակել։ Իսկ ինքը մի քանի տարի ապիկար, ձախողված գործողությունների արդյունքում, այդ թվում՝ այդ ուղղությամբ, չկարողացավ որևէ շոշափելի բան տալ։ Եվ այսպես, վիզաների ազատականացման հարցը նախընտրական թոհուբոհի մեջ կարծես թե պետք է տուրբո ռեժիմի մեջ ընկներ։ Եվրոպացիք եկան այստեղ, ամսի 5-ին տեղի ունեցավ այդ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, ընդունվեց եզրափակիչ փաստաթուղթ, որտեղ որևէ կոնկրետ դատա չկա և չէր կարող լինել․․․ Վիզաների ազատականացման հարցը վերջնական լուծում կարող է ստանալ 2029, եթե ոչ՝ 2030 թվականին։ Այն էլ՝ պայմանով, որ դրանով զբաղվի նորմալ, ռեֆորմների ունակ, գործով զբաղվող, արդյունք տվող կառավարություն։ Եվ դա հաստատ Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունը չեն, որովհետև նրանք ձախողել են ցանկացած ռեֆորմ, որով զբաղվել են․․․»։

«Ո՞վ ենք մենք. հաստատակամ քայլերով դեպի ճգնաժամ գնացող հասարակություն»․ Վահե Հովհաննիսյան
5402:06
«ՌԴ-ի «նախազգուշական կրակոցները» խնդիրներ են առաջացրել ժողովրդի համար»․ Տիգրան Աբրահամյան
6001:06
«ԵՄ-ին ինտեգրվելու դեպքում ՀՀ-ին սպասվում է նույնը, ինչ Ուկրաինային»․ Վոլոդին
10701:05
«Բոլորդ մի կալոդի նույն քարտերն եք». Արարատ Միրզոյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)
6300:42
«Եթե Փաշինյանն ինձ լսեր, կկորցնեինք 3 շրջան, և պատերազմը կկանգներ Ֆիզուլիում, չէինք կորցնի Շուշին»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
6700:36
«Հարգելի՛ ԱԱԾ, Գևորգ Պապոյանը առաջարկում է զինել 30-40 000 ընդդիմադիր, անհապաղ զբաղվեք սրանով»․ Տիգրան Քոչարյան
7500:12
«Նիկոլի հրապարակած թղթերն իսկ բավարար են Արցախի կորուստը ձեր հաստակաշի ճակատին դաջելու համար»․ Արմեն Աշոտյան
6800:06
«Սա՞ է այն ժողովրդավարությունը, երբ բռնությունը անտեսվում է, իսկ օրենքը՝ կիրառվում ընտրովի»․ Միհրան Մախսուդյան
53Երեկ, 23:42