Թալինի ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին որոշել են պատժել․ «Հրապարակ»

«Հրապարակը գրում է․ «ՔՊ մեր աղբյուրները վստահեցնում են, որ Թալինի ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին որոշել են պատժել, քանի որ դա «լավ չի ընկալվի ժողովրդի կողմից»:
Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ական համայնքապետի դեմ հաղորդմանն ընթացք է տրվել։
Ուսումնասիրությունից հետո պարզ կլինի՝ քրվարույթ նախաձեռնում են թե ոչ։
Բանն այն է, որ այն, ինչում մեղադրում են ընդդիմադիրներին, մի քանի անգամ ավելի վատ եւ ապացուցված փաստով արել է Տավրոս Սափեյանը։ Նա նախընտրական փուլում՝ սոցիալական աջակցության անվան տակ, համայնքի բնակիչներին ավելի քան 11 մլն-ի «ընտրակաշառք» է բաժանել, որի մասին դիտորդական կազմակերպության ահազանգից եւ դատախազությանն ուղարկված հաղորդումից հետո համայնքապետը ցինիկ պարզաբանում տարածեց՝ թիրախավորելով լրատվամիջոցներին. «Կյանքի ծանր պայմաններում հայտնված քաղաքացուն ձեռք մեկնելը ընտրակաշառք որակավորելն առնվազն անբարոյականություն է, լավագույն դեպքում՝ ակնհայտ անտեղյակություն։ Այ թերթոններ, որտե՞ղ էիք այս 4 տարիների ընթացքում, երբ ես եւ իմ թիմն ամեն օր աշխատել ենք ու շարունակում ենք աշխատել, որպեսզի մեր համայնքի բնակիչը դժվար պահին միայնակ չմնա»։
Տավրոս Սափեյանը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ի ընտրացուցակի 61-րդ համարն է, հետեւաբար՝ այս շրջանում իրավունք չունի նաեւ սոցիալական օգնություն բաժանել բնակիչներին: ՔՊ-ում կարծում են, որ նրան պետք է առնվազն հեռացնել նախընտրական ցուցակից»։

«ՀՀ-ի հյուսիսային դարպասում ևս ապրում է հույսը՝ ունենալու անվտանգ, արդար երկիր»․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
1811:36
«Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի կարող ընտրություններում հաղթել»․ Ոսկան Սարգսյան
3111:24
«Հերթական կեղծիքն ու քաղաքական սադրանքն է շրջանառվում տեղեկատվական դաշտում»․ Դավիթ Անանյան
5110:48
«Թրամփը խստացրել Է Իրանի հետ խաղաղության համաձայնագրի պայմանները». #NYT
8810:17
«Արցախում ռուս խաղաղապահների մասով»․ Հակոբ Բադալյան
7710:00
«Նիկոլի «խիզախության» գինը մեր երկիրն ու իր աթոռն են»․ Անդրանիկ Թևանյան
4609:42
«Ոչ ոք այդքան չի վարկաբեկել ՀՀ-ի եվրոպական ճանապարհը, որքան Նիկոլ Փաշինյանը»․ Սամվել Ֆարմանյան
9503:06
«Տռզած քպ-ականների «գործերը լավ» են, որովհետև 560 000 մարդ թերսնված է»․ Արմեն Աշոտյան
10502:06