«ԴՕԿ»-ը և «Համահայկական ճակատ»-ը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել

«ԴՕԿ» կուսակցության և «Համահայկական ճակատ» կուսակցության համատեղ հայտարարությամբ են հանդես եկել․ «Մայիսի 9-ը հայ ժողովրդի հաղթանակի, պատվի և ազգային կամքի խորհրդանիշն է։
Այս օրը մենք խոնարհվում ենք Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակի առաջ և գլուխ ենք խոնարհում Շուշիի ազատամարտի անմահ հերոսների առաջ, ովքեր իրենց արյամբ ապացուցեցին, որ հայ ժողովուրդը ծնված է հաղթելու և հայրենիքը պաշտպանելու համար։
Մայիսի 9-ին «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» և «Համահայկական ճակատ» կուսակցությունները հավաքվում են Մոնումենտի այգու մուտքի մոտ ժամը 10։30 ին՝ երթով շարժվելու և վերահաստատելու մեր ազգային միասնությունը, պայքարի կամքը և հաղթանակի ոգին։
Սա ուխտ է՝ հավատարիմ մնալու մեր հերոսների հիշատակին։
Սա կոչ է՝ ոտքի կանգնելու ազգային արժանապատվության համար։
Սա պայքարի ազդակ է՝ հանուն ուժեղ և հաղթական Հայաստանի։
Հրավիրում ենք բոլոր կուսակցականններին, համակիրներին, հայրենակիցներին, բոլորին՝ միանալու երթին։
Միասին ապացուցենք, որ հայ ժողովրդի հաղթանակի ոգին անկոտրում է»։

«Ո՞վ ենք մենք. հաստատակամ քայլերով դեպի ճգնաժամ գնացող հասարակություն»․ Վահե Հովհաննիսյան
4702:06
«ՌԴ-ի «նախազգուշական կրակոցները» խնդիրներ են առաջացրել ժողովրդի համար»․ Տիգրան Աբրահամյան
5501:06
«ԵՄ-ին ինտեգրվելու դեպքում ՀՀ-ին սպասվում է նույնը, ինչ Ուկրաինային»․ Վոլոդին
10101:05
«Բոլորդ մի կալոդի նույն քարտերն եք». Արարատ Միրզոյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)
5700:42
«Եթե Փաշինյանն ինձ լսեր, կկորցնեինք 3 շրջան, և պատերազմը կկանգներ Ֆիզուլիում, չէինք կորցնի Շուշին»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
6400:36
«Հարգելի՛ ԱԱԾ, Գևորգ Պապոյանը առաջարկում է զինել 30-40 000 ընդդիմադիր, անհապաղ զբաղվեք սրանով»․ Տիգրան Քոչարյան
7100:12
«Նիկոլի հրապարակած թղթերն իսկ բավարար են Արցախի կորուստը ձեր հաստակաշի ճակատին դաջելու համար»․ Արմեն Աշոտյան
6100:06
«Սա՞ է այն ժողովրդավարությունը, երբ բռնությունը անտեսվում է, իսկ օրենքը՝ կիրառվում ընտրովի»․ Միհրան Մախսուդյան
50Երեկ, 23:42