«Արցախի ԱԺ նախագահը Բաքվի բանտից դիմել էր ձեզ․ որո՞նք են ձեր գործողությունները»․ Լիլիթ Գալստյանը՝ Անահիտ Մանասյանին

«Երեկ Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել էր ձեզ, ձեզ դիմել էր նաև Ռուբեն Վարդանյանը։ Որո՞նք են ձեր գործողությունները»,- այսօր ԱԺ նիստում դիմելով ՄԻՊ Անահիտ Մանասյանին՝ հարցրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ «Ազատությունից զրկման առաջին փուլից եմ հրապարակային դիրքորոշում հայտնել, որ այս գործընթացները չեն կարող դիտարկվել մարդու իրավունքների ժամանակակից ընկալումներին և արժեքներին համապատասխանող։ Ադրբեջանում ապօրինի ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Խնդիրներով զբաղվում ենք, բայց այս մասով հրապարակային տեղեկություն մանրամասն չեմ կարող ներկայացնել»,- արձագանքել է Անահիտ Մանասյանը։
Ընդդիմադիր պատգամավորի դիտարկմանը, որ հայտարարություններից այն կողմ արդյունք չկա, ՄԻՊ-ը նշել է․ «Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ ոչ միայն իրենց գործիքներն են գործադրել նաև հրապարակային են հանդես եկել, այնպես չէ, որ սա աշխատանքի արդյունք չէ։
Պետք է նշել, որ երբ խոսում ենք պետության կողմից ՀՀ քաղաքացիների պաշտպանության մասին, մենք չենք խոսում, որ ՄԻՊ-ը կարող է իր մանդատն օգտագործել նաև այլ պետության տարածքում։ Պարզ է չէ՞, որ այցի նպատակը չի կարող լինել այն, որ ՀՀ ՄԻՊ-ը գնա այլ պետությունում մշտադիտարկում իրականացնի, հիմա եթե մշտադիտարկում իրականացնելը չէ նպատակը՝ ո՞րն է նպատակը։ Մենք պետք է նպատակները հստակ ներկայացնենք»։

«Ո՞վ ենք մենք. հաստատակամ քայլերով դեպի ճգնաժամ գնացող հասարակություն»․ Վահե Հովհաննիսյան
4702:06
«ՌԴ-ի «նախազգուշական կրակոցները» խնդիրներ են առաջացրել ժողովրդի համար»․ Տիգրան Աբրահամյան
5501:06
«ԵՄ-ին ինտեգրվելու դեպքում ՀՀ-ին սպասվում է նույնը, ինչ Ուկրաինային»․ Վոլոդին
10101:05
«Բոլորդ մի կալոդի նույն քարտերն եք». Արարատ Միրզոյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)
5700:42
«Եթե Փաշինյանն ինձ լսեր, կկորցնեինք 3 շրջան, և պատերազմը կկանգներ Ֆիզուլիում, չէինք կորցնի Շուշին»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
6400:36
«Հարգելի՛ ԱԱԾ, Գևորգ Պապոյանը առաջարկում է զինել 30-40 000 ընդդիմադիր, անհապաղ զբաղվեք սրանով»․ Տիգրան Քոչարյան
7100:12
«Նիկոլի հրապարակած թղթերն իսկ բավարար են Արցախի կորուստը ձեր հաստակաշի ճակատին դաջելու համար»․ Արմեն Աշոտյան
6100:06
«Սա՞ է այն ժողովրդավարությունը, երբ բռնությունը անտեսվում է, իսկ օրենքը՝ կիրառվում ընտրովի»․ Միհրան Մախսուդյան
50Երեկ, 23:42