«Գագաթնաժողովն առավել հակաամերիկյան, քան հակառուսական միջոցառում էր». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կրկնեմ, Երեւանում անցկացված եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության գագաթնաժողովը ըստ էության առավել հակաամերիկյան, քան հակառուսական միջոցառում էր:
Այդ համատեքստում միջոցառման հակառուսականության վրա արվող շեշտադրումները, առավել եւս այսպես ասած ռուսաստանյան շրջանակներից, այլ բան չեն, քան քարոզչական աջակցություն վարչապետ Փաշինյանին:
Թե ինչո՞ւ է ցուցաբերվում այդ աջակցությունը, առանձին հաց է: Ես ինքս 2022-23-ից ի վեր խոսում եմ այդ մասին, առարկելով այն գնահատականներին, թե Նիկոլ Փաշինյանը վարում է հակառուսական քաղաքականություն:
Ըստ իս, դա՝ կամ թյուրըմբռնում է, կամ մոլորություն, կամ էլ հանրությանը մոլորեցնելու փորձ: Կստացվի, որ նա վարում է հակաամերիկյա՞ն քաղաքականություն: Ոչ իհարկե:
Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես քաղաքականություն չի վարում վաղուց: Նիկոլ Փաշինյանը վաղուց հայտնվել է ադրբեջանական քաղաքականության միջոցի կարգավիճակում՝ կամա, թե ակամա: Սա է նաեւ պատճառը, որ ես պարբերաբար արտահայտում եմ գնահատականս՝ Հայաստանում կա իշխանության փոփոխության անհրաժեշտություն, որպես նվազագույն խնդիր՝ հետագա մյուս անհրաժեշտ փոփոխությունների համար»:

«Ո՞վ ենք մենք. հաստատակամ քայլերով դեպի ճգնաժամ գնացող հասարակություն»․ Վահե Հովհաննիսյան
4702:06
«ՌԴ-ի «նախազգուշական կրակոցները» խնդիրներ են առաջացրել ժողովրդի համար»․ Տիգրան Աբրահամյան
5501:06
«ԵՄ-ին ինտեգրվելու դեպքում ՀՀ-ին սպասվում է նույնը, ինչ Ուկրաինային»․ Վոլոդին
10101:05
«Բոլորդ մի կալոդի նույն քարտերն եք». Արարատ Միրզոյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)
5700:42
«Եթե Փաշինյանն ինձ լսեր, կկորցնեինք 3 շրջան, և պատերազմը կկանգներ Ֆիզուլիում, չէինք կորցնի Շուշին»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
6400:36
«Հարգելի՛ ԱԱԾ, Գևորգ Պապոյանը առաջարկում է զինել 30-40 000 ընդդիմադիր, անհապաղ զբաղվեք սրանով»․ Տիգրան Քոչարյան
7100:12
«Նիկոլի հրապարակած թղթերն իսկ բավարար են Արցախի կորուստը ձեր հաստակաշի ճակատին դաջելու համար»․ Արմեն Աշոտյան
6100:06
«Սա՞ է այն ժողովրդավարությունը, երբ բռնությունը անտեսվում է, իսկ օրենքը՝ կիրառվում ընտրովի»․ Միհրան Մախսուդյան
50Երեկ, 23:42