Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ»
![]() 59 Այսօր, 09:00 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր՝ մայիսի 8-ին, մեկնարկում է նախընտրական քարոզարշավը։ 19 քաղաքական ուժ մասնակցելու է հունիսի 7-ին տեղի ունենալիք համապետական ընտրություններին՝ հանրությանը առաջարկելով իրենց գաղափարներն ու քաղաքական ծրագրերը։ «Քաղաքացիական պայմանագիր»-ն իր քարոզարշավը սկսելու է Հանրապետության հարավից՝ Սյունիքի մարզից։ «Ուժեղ Հայաստան»-ն իր քարոզարշավն սկսելու է ՀՀ ԱԺ-ի դիմացից՝ Նարեկ Կարապետյանի ասուլիսով։ «Հայաստան» դաշինքն իր քարոզարշավը մեկնարկելու է համայն հայության հոգևոր կենտրոնից՝ Էջմիածնից։ «Միասնության թևեր»-ն սկսում է իր քարոզարշավը Իջևանի Գոշավանք վանական համալիրից։ ՀԱԿ-ից տեղեկացրեցին, որ, ըստ էության, արդեն սկսված է քարոզարշավը։ «ՀԱԿ-ը մայիսի 7-ին, ավելի քան երկու ժամ քննարկումից հետո, ընդունել և ապա ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը։ Մայիսի 9-ին ՀԱԿ-ի անդամներն այցելելու են «Հաղթանակ»-ի զբոսայգի՝ հարգանքի տուրք մատուցելու հաղթանակները կերտած հերոսների հիշատակին»,- փոխանցեցին մեզ ՀԱԿ-ից։ «Հանրապետություն»-ը նախ այցելելու է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու բոլոր զոհվածների հիշատակին, ապա Հակոբ Պարոնյան թատրոնում հանդիպում է ունենալու Կենտրոնի բնակիչների հետ և ծաղիկներ է խոնարհելու Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ։ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունն իր քարոզարշավի մեկնարկը տալու է սահմանամերձ Ոսկեպար գյուղից։ ԴՕԿ-ն իր քարոզարշավն սկսելու է մայիսի 9-ին՝ այցելելով և՛ Եռաբլուր, և՛ Հաղթանակի զբոսայգի՝ հարգանքի տուրք մատուցելու նահատակների հիշատակին և կարևորելով մայիսյան Եռատոնի գաղափարը։ «Ռեֆորմիստներ» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկելու է իր իսկ գրասենյակից՝ Երևան, Տերյան 10 հասցեից։ «Հայաստանի շնորհապետական» կուսակցությունը, կարևորելով Շուշիի ազատագրման խորհուրդը, այսօր՝ մայիսի 8-ին, այցելելու է Եռաբլուր՝ ծաղիկներ խոնարհելու նահատակների հիշատակին, ապա մայիսի 9-ին իր քարոզարշավն սկսելու է հայրաքաղաք Գյումրիից։ «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը, «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունն առայժմ չեն հայտնել, թե որտեղից և ինչ ձևաչափով են սկսելու իրենց քարոզարշավը»: |

Հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք են իրականացնում. «Հրապարակ»
8709:06
Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ»
5709:00
«Ռուսաստանի հայերը տեսնում են, թե աշխարհում որքան է ընկել Հայաստանի հեղինակությունը». Ոսկան Սարգսյան
24203:06
«Գագաթնաժողովն առավել հակաամերիկյան, քան հակառուսական միջոցառում էր». Հակոբ Բադալյան
22102:06
«Խնդիրներն ստեղծվել են ամենևին ոչ «Բարգավաճ Հայաստան»-ի չհաշվարկված քայլերի պատճառով». Իվետա Տոնոյան
28001:12
«ԴՕԿ»-ը և «Համահայկական ճակատ»-ը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել
203Երեկ, 17:30
««Եռագլուխ հրե՞շ», թե՞ քառագլուխ հիբրիդային վիշապ»․ Արեգ Սավգուլյան
229Երեկ, 17:18
««Բարգավաճ Հայաստան»-ն ինչո՞ւ չի արձագանքել, ո՞րն է իրենց դիրքորոշումը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
202Երեկ, 17:00
