Հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք են իրականացնում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, իշխանություններն ուժային կառույցների միջոցով գտնում են մարզային եւ համայնքային հիմնարկների ոչ իշխանական աշխատակիցներին՝ պոլիկլինիկաներ, մանկապարտեզներ եւ այլն։
Հիմնարկների ղեկավարների միջոցով, այսպես կոչված, նախընտրական ստուգարք են իրականացնում՝ պարզելու, թե իրենց աշխատակիցներից ով ինչ հայացքներ ունի և հունիսի 7-ի ընտրություններում մոտավորապես ում է ձայն տալու։ Իսկ երբ անգամ մոտավոր կասկածներ են ունենում, որ այս կամ այն աշխատակիցն ընդդիմադիր ուժերի ընտրողն է, ՔՊ-ին ձայն չի տալու, սկսում են տարբեր մեթոդներով բացատրական զրույցներ վարել, համոզել, հորդորել, որ ընտրություններին չմասնակցեն։ Փորձում են հոգեբանական ներգործություն ունենալ՝ ասելով, որ ընտրություններից հետո, անկախ ամեն ինչից, ՔՊ-ն է լինելու իշխանության, և ընդդիմադիրները խնդիրներ կունենան։
Ցուցադրաբար ՔՊ ընտրողների ցուցակներ են կազմում, ներշնչում, որ կարողանալու են պարզել, թե ով ինչպես է քվեարկելու, բայց ամբողջ հույսները վախի գործոնի և մարդկանց անգրագիտության վրա է, որ հավատան իրենց գերմարդկային ունակություններին և ձախողված ՔՊ-ի անվերապահ հաղթանակին»:

«Ո՞վ ենք մենք. հաստատակամ քայլերով դեպի ճգնաժամ գնացող հասարակություն»․ Վահե Հովհաննիսյան
4702:06
«ՌԴ-ի «նախազգուշական կրակոցները» խնդիրներ են առաջացրել ժողովրդի համար»․ Տիգրան Աբրահամյան
5501:06
«ԵՄ-ին ինտեգրվելու դեպքում ՀՀ-ին սպասվում է նույնը, ինչ Ուկրաինային»․ Վոլոդին
10101:05
«Բոլորդ մի կալոդի նույն քարտերն եք». Արարատ Միրզոյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)
5700:42
«Եթե Փաշինյանն ինձ լսեր, կկորցնեինք 3 շրջան, և պատերազմը կկանգներ Ֆիզուլիում, չէինք կորցնի Շուշին»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
6400:36
«Հարգելի՛ ԱԱԾ, Գևորգ Պապոյանը առաջարկում է զինել 30-40 000 ընդդիմադիր, անհապաղ զբաղվեք սրանով»․ Տիգրան Քոչարյան
7100:12
«Նիկոլի հրապարակած թղթերն իսկ բավարար են Արցախի կորուստը ձեր հաստակաշի ճակատին դաջելու համար»․ Արմեն Աշոտյան
6100:06
«Սա՞ է այն ժողովրդավարությունը, երբ բռնությունը անտեսվում է, իսկ օրենքը՝ կիրառվում ընտրովի»․ Միհրան Մախսուդյան
50Երեկ, 23:42