«Խորհրդարան մտնելու իրական հնարավորություն ունի 4-5-ը, մնացածը՝ ձայներ փոշիացնող են»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է, և հունիսի 7-ին ընդառաջ 19 քաղաքական ուժեր փորձում են ստանալ ընտրողների վստահությունը։
Իմ կարծիքով, խորհրդարան մտնելու իրական հնարավորություն ունի 4-5-ը, իսկ մնացած 14-15-ը ձայներ անիմաստ փոշիացնող են։
Ընդդիմադիր հիմնական ուժերից Գագիկ Ծառուկյանը դրական կերպար է։ Մարդիկ լավ են տրամադրված նրա նկատմամբ։ Տարիներ առաջ մի քանի անգամ շփվել եմ Ծառուկյանի հետ, գիտեմ նրա թիմակիցներից շատերին։ Գագիկ Ծառուկյանի ամենամեծ առավելությունը, իմ կարծիքով, ավանդական արժեքների նկատմամբ նրա հավատարմություն է։ Կարծում եմ, Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը» կլինի ընդդիմադիր լավագույն եռյակում։
Սամվել Կարապետյանը ևս բարի համբավ ունի։ Բայց ի տարբերություն Ծառուկյանի, Կարապետյանը չունի քաղաքական փորձառություն։ Չնայած դրան, թերևս, հենց Սամվել Կարապետյանն է ժողովրդի կողմից ամենաշատ սիրված գործիչը։ Կարապետյանի հետ ծանոթ չեմ, բայց կարծում եմ, որ նրա քաղաքական ստաժի բացակայության շնորհիվ է, որ մարդիկ ընդունում ու վստահում են, գումարած նրա տարիների լուռ բարեգործությունները և եկեղեցու աջակցությունը։ Գրեթե չեմ կասկածում, որ Սամվել Կարապետյանն ամենաշատ ձայներ կստանա ընդդիմության մեջ։
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա նա ստեղծել է գաղափարական ուժեղ և ամուր թիմ, որի առանցքում Դաշնակցությունն է։ Քոչարյանին գուցե շատերը չեն սիրում տարիների հակաքարոզչության հետևանքով, բայց նույնիսկ չսիրողները ենթագիտակցաբար հարգում են և ընդունում որպես ուժեղ ու կամային առաջնորդ։ Գիտեմ, որ Քոչարյանից շատերը նաև վախենում են։ Դա երբեմն վատ է, բայց երբեմն նաև լավ։ Մի քանի անգամ զրուցել եմ Քոչարյանի հետ և դրականորեն տպավորված եմ նրա համեստությունից ու մարդկային արժեհամակարգից, հեռուստաէկրանից տեսնել հնարավոր չէ։ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի կողմնակիցները թեպետ ամենաշատը չեն ընտրողների մեջ, բայց ամենահավատարիմն են և Քոչարյանի հետևից գնում են ոչ թե հույզերի, զգացմունքների, այլ երկրի լավ կառավարման սառը հաշվարկների, վերլուծության շնորհիվ։
Բոլոր դեպքերում այս երեք ուժերը ստիպված են լինելու որևէ պահի միավորել հնարավորությունները՝ Նիկոլի հրեշին հաղթելու համար։
Քարոզարշավի լարված մեկամսյակը սկսված է»։

«Ո՞վ ենք մենք. հաստատակամ քայլերով դեպի ճգնաժամ գնացող հասարակություն»․ Վահե Հովհաննիսյան
4102:06
«ՌԴ-ի «նախազգուշական կրակոցները» խնդիրներ են առաջացրել ժողովրդի համար»․ Տիգրան Աբրահամյան
5001:06
«ԵՄ-ին ինտեգրվելու դեպքում ՀՀ-ին սպասվում է նույնը, ինչ Ուկրաինային»․ Վոլոդին
9101:05
«Բոլորդ մի կալոդի նույն քարտերն եք». Արարատ Միրզոյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)
5200:42
«Եթե Փաշինյանն ինձ լսեր, կկորցնեինք 3 շրջան, և պատերազմը կկանգներ Ֆիզուլիում, չէինք կորցնի Շուշին»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
6100:36
«Հարգելի՛ ԱԱԾ, Գևորգ Պապոյանը առաջարկում է զինել 30-40 000 ընդդիմադիր, անհապաղ զբաղվեք սրանով»․ Տիգրան Քոչարյան
6700:12
«Նիկոլի հրապարակած թղթերն իսկ բավարար են Արցախի կորուստը ձեր հաստակաշի ճակատին դաջելու համար»․ Արմեն Աշոտյան
5900:06
«Սա՞ է այն ժողովրդավարությունը, երբ բռնությունը անտեսվում է, իսկ օրենքը՝ կիրառվում ընտրովի»․ Միհրան Մախսուդյան
49Երեկ, 23:42