Ուրբաթ, 08 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Ձեզ համար Շուշին հայկակա՞ն է». լրագրողը՝ Անդրանիկ Քոչարյանին

«Ձեզ համար Շուշին հայկակա՞ն է». լրագրողը՝ Անդրանիկ Քոչարյանին
109
Այսօր, 13:24

Այսօր մայիսի 8-ն է՝ Շուշիի ազատագրման օրը: «Նյուզ»-ի հարցին՝ ձեզ համար Շուշին հայկակա՞ն է, ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանն ասել է. «Կան պատմական ձևակերպումներ և կան իրողություններ: Երբ որ քոնը պետք ա լիներ, էնտեղ պետք ա մնայիր, եթե չես մնացել, ուրեմն դեռ ամուր չես կարողացել դարձնել քոնը: Իսկ դա նշանակում է՝ բազմաթիվ բաց թողնված սխալներ, որի արդյունքում ունենք այս արդյունքը: Շուշին եղել ա պատմականորեն մերը, հետո կորցրել ենք, հետո անցել ա ուրիշների ձեռքը, եղել ա նորից մերը, հիմա էլի մերը չի: Շրջանակն անընդհատ շարժվել ա էնքան ժամանակ, մինչև այնքան ամուր կկանգնենք էն տարածքներում, որը կլինի մերը և դա կլինի մերը»:

Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը