«Բազմաթիվ քաղաքացիներ սպասելու են ծանրակշիռ մոտեցման»․ Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու նախկին անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դե ինչ, դե յուրե մեկնարկեց համապետական ընտրությունների քարոզարշավը, չնայած որ վաղուց դե ֆակտո մեկնարկել էր՝ իր ողջ էությամբ ու բնությամբ, քաղաքական հայտ ներկայացրած ուժերն էլ այս ընթացքում հասցրել էին «տաքանալ»...
Սա, թերևս, երկրորդ քարոզարշավն է, որին որևէ կերպ չեմ մասնակցում, զուտ դիտորդի և, հետևապես, ընտրողի դերում եմ:
Իմ խորին համոզմամբ, քարոզարշավից առաջ ընտրողների 80%-ն, ըստ էության, արդեն ունի գաղափարապես ֆավորիտ թեկնածու: Այդուհանդերձ, շատ գործ չկա էլ անելու այս ընթացքում: Հասկանում եմ նաև, որ հասարակության մի ստվար զանգված էպիկ պահերի սիրահար է, բայց նաև կան հազարավոր մարդիկ, ովքեր կառուցողական ու հասուն բանավեճեր են սիրում, ոչ թե թինեյջերական տարիքին հարիր ինքնահաստատման դրսևորումներ:
Ես ու իմ պես բազմաթիվ քաղաքացիներ, այնուամենայնիվ, սպասելու ենք ծանրակշիռ մոտեցման, գուցե և զուր, բայց...
Քաղաքական կոռեկտություն ու խոհեմություն առաջադրված ուժերին, իսկ մեզ համբերություն ու պարզ միտք»:

«Ո՞վ ենք մենք. հաստատակամ քայլերով դեպի ճգնաժամ գնացող հասարակություն»․ Վահե Հովհաննիսյան
3402:06
«ՌԴ-ի «նախազգուշական կրակոցները» խնդիրներ են առաջացրել ժողովրդի համար»․ Տիգրան Աբրահամյան
4601:06
«ԵՄ-ին ինտեգրվելու դեպքում ՀՀ-ին սպասվում է նույնը, ինչ Ուկրաինային»․ Վոլոդին
8101:05
«Բոլորդ մի կալոդի նույն քարտերն եք». Արարատ Միրզոյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)
4800:42
«Եթե Փաշինյանն ինձ լսեր, կկորցնեինք 3 շրջան, և պատերազմը կկանգներ Ֆիզուլիում, չէինք կորցնի Շուշին»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5800:36
«Հարգելի՛ ԱԱԾ, Գևորգ Պապոյանը առաջարկում է զինել 30-40 000 ընդդիմադիր, անհապաղ զբաղվեք սրանով»․ Տիգրան Քոչարյան
6600:12
«Նիկոլի հրապարակած թղթերն իսկ բավարար են Արցախի կորուստը ձեր հաստակաշի ճակատին դաջելու համար»․ Արմեն Աշոտյան
5800:06
«Սա՞ է այն ժողովրդավարությունը, երբ բռնությունը անտեսվում է, իսկ օրենքը՝ կիրառվում ընտրովի»․ Միհրան Մախսուդյան
49Երեկ, 23:42