««Ուղեղի լվացք»՝ ՆԱՏՕ-ից գնված զենքերի վերաբերյալ»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Անհեթեթություն առանց սահմանների, ընդ որում փորձագիտական լուրջ դեմքով:
Աչքովս ընկավ մի «շեդեվր», թե՝ եթե Հայաստանում հաղթի ընդդիմությունը, ապա ՆԱՏՕ-ից գնված զենքերը կհայտնվեն ռուսների ձեռքին, ռուսները կուսումնասիրեն դրանց տեխնոլոգիաները, կիմանան գաղտնիքները, եւ այլեւս ՆԱՏՕ անդամ ոչ մի երկիր մեզ չի վաճառի զենք:
Կրկնեմ, այս «շեդեվրի» հեղինակները հանրությանը ներկայանում են իբրեւ խորագետ-փորձագետներ:
Այս ամենի վրա արժեր իհարկե զվարճանալ, բայց ամբողջ հարցն այն է, որ այդ մարդիկ գրեթե ամենօրյա հյուրեր են ընդհուպ Հանրային հեռուստաընկերությամբ եւ լվանում են մարդկանց ուղեղները:
Իսկ ինչո՞ւ է դա «ուղեղի լվացք»: Որովհետեւ, դիցուք ուկրաինական պատերազմի ընթացքում ռուսների ձեռքը հայտնվել է ՆՍՏՕ-ական այնքան սպառազինություն եւ տեխնիկա, որ Հայաստանի ձեռք բերածը դրա հանդեպ ընդամենը «կաթիլ» է: «Կաթիլ» է, որովհետեւ Հայաստանը ՆԱՏՕ անդամ երկրներից ոչ միայն ձեռք է բերել բավականին քիչ քանակի սպառազինություն, այլ նաեւ այնպիսի որակի սպառազինություն, որ ռուսների համար դրանք սկզբունքորեն չեն ներկայացնում որեւէ առանձնահատուկ հետաքրքրություն: Կրկնեմ, որովհետեւ դրանք համեմատաբար «պարզ» զինատեսակներ են:
Ավելին, եթե առաջնորդվենք «մտքերի հեղինակների» տրամաբանոթյամբ, ապա ռուսները իրենք իրենց ձեռքով ՆԱՏՕ անդամ երկրին են փոխանցել արդիական ՀՕՊ համակարգեր՝ Թուրքիայի C-400-ներ, որ ՆՍՏՕ-ն վերցնի, քանդի, մանրամասն ուսումնասիրի ու բացահայտի դրանց բոլոր գաղտնիքները:
Կրկնեմ, կարելի էր մի լավ զվարճանալ այս ամենի վրա, բայց ամբողջ հարցն այն է, որ այդպես նպատակային կերպով փորձում են արդուկել մարդկանց գլուխները»:

«Ո՞վ ենք մենք. հաստատակամ քայլերով դեպի ճգնաժամ գնացող հասարակություն»․ Վահե Հովհաննիսյան
3402:06
«ՌԴ-ի «նախազգուշական կրակոցները» խնդիրներ են առաջացրել ժողովրդի համար»․ Տիգրան Աբրահամյան
4601:06
«ԵՄ-ին ինտեգրվելու դեպքում ՀՀ-ին սպասվում է նույնը, ինչ Ուկրաինային»․ Վոլոդին
8101:05
«Բոլորդ մի կալոդի նույն քարտերն եք». Արարատ Միրզոյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)
4800:42
«Եթե Փաշինյանն ինձ լսեր, կկորցնեինք 3 շրջան, և պատերազմը կկանգներ Ֆիզուլիում, չէինք կորցնի Շուշին»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5800:36
«Հարգելի՛ ԱԱԾ, Գևորգ Պապոյանը առաջարկում է զինել 30-40 000 ընդդիմադիր, անհապաղ զբաղվեք սրանով»․ Տիգրան Քոչարյան
6600:12
«Նիկոլի հրապարակած թղթերն իսկ բավարար են Արցախի կորուստը ձեր հաստակաշի ճակատին դաջելու համար»․ Արմեն Աշոտյան
5800:06
«Սա՞ է այն ժողովրդավարությունը, երբ բռնությունը անտեսվում է, իսկ օրենքը՝ կիրառվում ընտրովի»․ Միհրան Մախսուդյան
49Երեկ, 23:42