«Եթե Փաշինյանը պահի իր իշխանությունը, ՀՀ-ն վերածվելու է Լիբանանի, որտեղ հարցերը լուծում են այլ պետություններ»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ի՞նչ ասել Հայաստանի վերաբերյալ Պուտինի հայտարարությունների առնչությամբ:
Ես մի քանի օր առաջ Հինգերորդ ալիքի եթերում անդրադառնալով այս թեմային նշել եմ, որ Պուտինի հայտարարությունները նշանակում են մի բան, որ Նիկոլ Փաշինյանը իր վերընտրության համար Ռուսաստանին էլ վճարելու է շատ բարձր գին: Բնականաբար, վճարելու է ոչ թե իր «գրպանից», այլ Հայաստանի հաշվին:
Իսկ ինչո՞ւ է Պուտինն անում այդ կոշտ հայտարարությունները, այն էլ հրապարակավ: Երկու պառճառով: Անում է՝ գինը բարձրացնելու համար, երբ տեսնում է, որ մյուս ուժային կենտրոններն են սահմանել բարձր գին ու եկել դրա հետեւից: Երկրորդ՝ հրապարակավ է անում, որպեսզի այդ պրոցեսին «վկա» լինի նաեւ հայ հանրությունը: Դրա նպատակը, թերեւս, այն է, որ հետո Նիկոլ Փաշինյանը չունենա ինֆորմացիոն-քարոզչական մանպուլյացիայի մեծ դաշտ:
Միեւնույն ժամանակ, այդ հայտարարություններով ՌԴ նախագահը՝ մի կողմից բարձրացնելով գինը, մյուս կողմից նվազեցնելով Փաշինյանի մանեւրի դաշտը, զուգահեռ նաեւ նրան տալիս է նախընտրական քարոզչության հակառուսական բաղադրիչը խաղարկելու «քատ-բլանշ»:
Այլ կերպ ասած, Հայաստանի հանրապետությունն այդպիսով հայտնվում է «եռակի թակարդում», եւ դա միայն Ռուսաստանի մասով: Ավելորդ է ասել, թե ինչ թակարդում ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի, ու նաեւ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի մասով: Եվ այս ամենը՝ լոկ Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման համար, այլ ոչ թե Հայաստանի ինքնիշխանության: Ավելին, Հայաստանի ինքնիշխանության հեռանկարի հաշվին:
Հայաստանը 2026 թվականի խորհրդարանի ընտրությունից հետո, եթե այդ ընտրության արդյունքում Նիկոլ Փաշինյանը պահում է իր իշխանությունը, վերածվելու է Լիբանանի: Ի՞նչ է Լիբանանը: Մի պետություն, որտեղ հարցերը լուծում են բազմաթիվ այլ պետություններ՝ Լիբնանից բացի»:

«ՌԴ-ի «նախազգուշական կրակոցները» խնդիրներ են առաջացրել ժողովրդի համար»․ Տիգրան Աբրահամյան
4101:06
«ԵՄ-ին ինտեգրվելու դեպքում ՀՀ-ին սպասվում է նույնը, ինչ Ուկրաինային»․ Վոլոդին
7001:05
«Բոլորդ մի կալոդի նույն քարտերն եք». Արարատ Միրզոյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)
4200:42
«Եթե Փաշինյանն ինձ լսեր, կկորցնեինք 3 շրջան, և պատերազմը կկանգներ Ֆիզուլիում, չէինք կորցնի Շուշին»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5400:36
«Հարգելի՛ ԱԱԾ, Գևորգ Պապոյանը առաջարկում է զինել 30-40 000 ընդդիմադիր, անհապաղ զբաղվեք սրանով»․ Տիգրան Քոչարյան
6100:12
«Նիկոլի հրապարակած թղթերն իսկ բավարար են Արցախի կորուստը ձեր հաստակաշի ճակատին դաջելու համար»․ Արմեն Աշոտյան
5300:06
«Սա՞ է այն ժողովրդավարությունը, երբ բռնությունը անտեսվում է, իսկ օրենքը՝ կիրառվում ընտրովի»․ Միհրան Մախսուդյան
47Երեկ, 23:42
Նաիրի Հոխիկյանին հրավիրել են հարցաքննության, առգրավել հեռախոսը
55Երեկ, 23:24