Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում վերջին օրերին լարված մթնոլորտ է տիրում։ Մեր տեղեկություններով՝ կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանը անցած շաբաթվա վերջին հավաքել է աշխատակազմին և փակ ժողով անցկացրել։ Ըստ իրավապահ շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների, Նահապետյանը հայտարարել է, որ առաջիկայում «առավել լարված օրեր» են սպասվում, ուստի անհրաժեշտ է «գոտիները ձգել»։ Նա աշխատակիցներին զգուշացրել է, որ արտաժամյա աշխատանքը գրեթե անխուսափելի է լինելու, իսկ գործի ծավալը՝ զգալիորեն աճելու է։ Աշխատակազմին նաև հորդորվել է չտրտնջալ ծանրաբեռնվածությունից և պատրաստ լինել ինտենսիվ աշխատանքի։ Թե ինչով է պայմանավորված նման մոբիլիզացիան՝ պաշտոնապես չի հաղորդվում, սակայն համակարգում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ դա կարող է կապված լինել հունիսի 7-ին նախատեսվող ընտրությունների նախաշեմի հետ։ Քաղաքական շրջանակներում վաղուց են քննարկումներ ընթանում այն մասին, որ իշխանությունը ընտրական գործընթացներին ընդառաջ ակտիվացնում է ուժային կառույցների աշխատանքը՝ ընդդիմադիր շրջանակների նկատմամբ ճնշումներ գործադրելու նպատակով»։

«Սա՞ է այն ժողովրդավարությունը, երբ բռնությունը անտեսվում է, իսկ օրենքը՝ կիրառվում ընտրովի»․ Միհրան Մախսուդյան
20Երեկ, 23:42
Նաիրի Հոխիկյանին հրավիրել են հարցաքննության, առգրավել հեռախոսը
38Երեկ, 23:24
«Մենք չենք սկսելու սեփական զրոյական կետից». Արամ Վարդևանյան
36Երեկ, 22:54
«Ընդդիմադիր մեկ ուժի նկատմամբ բռնությունը հարձակում է ամբողջ ընդդիմության դեմ»․ ԲՀԿ
36Երեկ, 22:48
Նիկոլական ոստիկան քարոզիչն այնքան է ճնշել համագյուղացիներին, որ նրան մեքենայի տակ են գցել. ԶԼՄ
75Երեկ, 22:18
Դավիթ Խուդաթյանը շփումներ է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի գործընկերների հետ
49Երեկ, 21:54
Արթուր Օսիպյանին ազատ արձակելու պահանջով նամակ է հանձնվել Գլխավոր դատախազին
58Երեկ, 21:42
«Ինչո՞ւ են ձեզ դիմում «պարոն վարչապետ»-ով, մի քիչ չեք շտապո՞ւմ». լրագրողը՝ Սամվել Կարապետյանին
104Երեկ, 16:30