«Վերջին անգամ Թրամփն այսքան հրապարակային աջակցություն տվել էր մեկ էլ Վիկտոր Օրբանին». Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին անգամ Թրամփը այսքան հրապարակային աջակցություն տվել էր մեկ էլ Վիկտոր Օրբանին։ Բառ չէր խնայել՝ «Օրբանը ուժեղ առաջնորդ է, պաշտպանում է իր երկիրը, սահմանները, ազգային շահերն ու ավանդական արժեքները»: Ընտրությունից օրեր առաջ նույնիսկ հեռախոսով մտնում էր քարոզարշավ, կոչ անում աջակցել նրան, ասում՝ «հիանալի առաջնորդ է»: Մարկո Ռուբիոն էլ ընտրություններից առաջ Օրբանին աջակցելու քաղաքական այց էր կազմակերպել ասելով «ձեր հաջողությունը մեր հաջողությունն է», ընդգծելով, որ ԱՄՆ-ի շահերից է, որ Հունգարիան հաջողի Օրբանի ղեկավարությամբ։
Թե ինչ եղավ հետո շատ տխուր էր Օրբանի համար: Նա գնաց տուն։
Հիմա նույն սցենարի մեջ Թրամփը ընտրությունից օրեր առաջ հրապարակային աջակցություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին՝ գովելով նրա առաջնորդությունն ու «ժողովրդավարական բարեփոխումները», իսկ Մարկո Ռուբիոն նույն տոնի մեջ ստորագրում է ռազմավարական գործընկերության փաստաթուղթ և աջակցություններ փոխանցում:
P.S. Չգիտեմ Ձեզ ոնց, բայց ինձ էս սցենարը մեծ հաշվով շատ դուր ա գալիս: Ընտրություններին համարյա էլ օր չմնաց»:

«Վերջին անգամ Թրամփն այսքան հրապարակային աջակցություն տվել էր մեկ էլ Վիկտոր Օրբանին». Վլադիմիր Մարտիրոսյան
3419:42
«Մենք սովոր ենք դատել ոչ միայն խոսքերով, այլև գործերով»․ Զախարովա
9917:27
«ՀՀ-ն այդ կրծած քարտեզը չէ»․ Գևորգ Սաֆարյան (տեսանյութ)
6217:06
«Այսօր մեր առջև նույն հարցն է․ կլինե՞նք ուժեղ պետություն, թե՞ թույլ տարածք»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
6817:00
«ՀՀ-ն ՌԴ-ի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք»․ Զախարովա
9316:53
«Այսօր ինքնաբացարկ ներկայացնելու վերջին օրն է․ հիշեք այս օրը»․ Նարեկ Մալյան
7616:36
«Ձեռք բերված խաղաղությունը հաստատվել է մեր պայմաններով»․ Ալիև
11516:33
«ՀՀ-ն ԵՄ-ին միանալու դեպքում չի կարողանա գազ ստանալ նախկին գնով»․ Սերգեյ Ցիվիլև
8816:29