Ֆրանսիայիում 18-ամյա կալանավորը ծրագրել է Մբապեի և 25 այլ մարդկանց առևանգումը

Ֆրանսիայի իրավապահ մարմինները բացահայտել են հանցավոր խմբի, որը պատրաստվում էր առևանգել 26 մարդու, այդ թվում՝ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին։
Աղբյուրի տվյալներով՝ 18-ամյա Կլեման Լ-ն, որը հայտնի է Լեսթեր Զ կեղծանվամբ, խումբը ղեկավարել է Վիլպենտի բանտից։ Նա նախկինում ձերբակալվել էր զինված կողոպուտի և կավատության կասկածանքով։
Կլեմանի երկու հեռախոսներն ուսումնասիրելիս իրավապահները հայտնաբերել են ֆուտբոլիստների, ռեփերների, ոսկերիչների, ձեռնարկատերերի և այլ մեծահարուստների հասցեներ։ Ընդհանուր առմամբ, հանցագործները ծրագրել են առևանգել 26 մարդու։ Պոտենցիալ զոհերի թվում է եղել Մբապեն։
Ըստ քննիչների՝ Կլեմանը Snapchat-ի միջոցով ցուցումներ է տվել հանցակիցներին։ Նրա ինքնությունը պարզվել է ապրիլին Նոյ-սյուր-Սենում ժամագործի վրա հարձակումից հետո: 18-ամյա կասկածյալը, ով դուրս է մնացել խոհարարական ուսուցման առաջին կուրսից, քննիչներին ասել է, որ ցանկանում է շարունակել ուսումը և դառնալ խոհարար։
Կիլիան Մբապեն մեր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից է, աշխարհի առաջնության ռեկորդակիրը գոլերի քանակով (22)։ Ֆրանսիացին «Ռեալում» հանդես է գալիս 2024 թվականից. Մինչ այդ նա խաղացել է «Մոնակոյում» և ՊՍԺ-ում։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
156Երեկ, 12:20
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
23003.11.2026, 21:00
Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
45403.11.2026, 18:07
«Տեներիֆեի» ֆուտբոլիստը մահացել է (տեսանյութ)
68303.11.2026, 13:55
Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
28902.11.2026, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
29502.11.2026, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
34601.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
33801.11.2026, 20:48