«Ռազմաբազան հանելով՝ մենք ոչ թե «ազատագրվելու ենք», այլ Հայաստանը վերածելու ենք երկրորդ Սիրիայի». Կարեն Չախալյան

Լուսանկարիչ Կարեն Չախալյանը գրել է. «Եթե Հայաստանը հասնի նրան, որ Ռուսաստանը հանի իր 102-րդ ռազմաբազան ու սահմանապահներին, մի՛ կարծեք, թե Մոսկվան Հարավային Կովկասը ուղղակի նվեր է տալու Թուրքիային կամ ՆԱՏՕ-ին։ Ռուսաստանը տարածաշրջանը չի զիջելու երբեք։
Արդյունքում Հայաստանը վերածվելու է ռազմական պոլիգոնի - Ռուսաստանն ու Թուրքիան իրենց աշխարհաքաղաքական հաշիվները մաքրելու են հենց մեր տարածքում, բայց արդեն առանց մեր պետականության գոյության։
Մենք կորցնելու ենք մեր ինքնիշխանությունը, լավագույն դեպքում՝ երկրի կեսը, իսկ Սյունիքն ու ռազմավարական բարձունքները դառնալու են թուրք-ադրբեջանական ուժերի ու ռուսական հակահարվածների բախման թատերաբեմ։
Ռազմաբազան հանելով՝ մենք ոչ թե «ազատագրվելու ենք», այլ Հայաստանը վերածելու ենք երկրորդ Սիրիայի կա Ուկրաինայի՝ առանց որևէ ռազմական վահանի, առանց ՀՕՊ-ի ու առանց դաշնակցի։
Աշխարհաքաղաքականությունը հույսերի կամ ցանկությունների դաշտ չէ․ ռազմավարական վակուումը ակնթարթորեն լցվում է պատերազմով ու պետականության կործանմամբ»:

«Մարզերից Երևան գալը դառնում է ավելի թանկ ու բարդ»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
1012:06
«Նարեկ-Երևան երթուղու վարորդներն ուղեվարձի համար տարբեր գին են պահանջում»․ Արփինե Խաչատրյան
4311:30
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7008:24
«Հայաստանի կրթական համակարգի PISA չափումը միջազգային չափանիշի նկատմամբ շատ ցածր արդյունք է ցույց տալիս». Լիլիթ Գալստյան
12300:36
«Եվրոպայում գործարկվել է CO₂-ի որսման և պահեստավորման խոշոր համալիր». Լևոն Ազիզյան
12900:06
«Ծնողներ, շտապ փրկեք ձեր երեխաներին սրանցից»». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
157Երեկ, 22:42
«Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, այլևս հնարավոր չէ քողարկել «բարեփոխումների» անվան տակ». Մհեր Մելքոնյան
122Երեկ, 22:30
«Հայրենիքը մարդկանց պետք է միայն անձնական շահի համար». Նաիրի Հոխիկյան
111Երեկ, 21:54