«Նրանք բոլորը փախած են ու նրանք բոլորը թռած են». Նիկոլ Փաշինյան

Նախընտրական բանավեճի ժամանակ Հայաստանի շնորհապետական կուսակցության ներկայացուցիչ Գուրգեն Սիմոնյանը Նիկոլ Փաշինյանին ասաց, որ այսօր եղել է քրեակատարողական հիմնարկում, որտեղ արդեն 17 օր է՝ հացադուլ է իրականացնում իր կողմից անհարկի վիրավորանքներ ստացած Արթուր Օսիպյանը: «Նա 2 անչափահաս երեխայի հայր է, դուք էլ լավ գիտեք, որ նա ինքն է պայքարել ղարաբաղյան կոլաբորանտների դեմ, իսկ դուք նրան ասել եք թռած, փախած. եթե դուք ներողություն խնդրեք, նա կդադարեցնի իր հացադուլը»
Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ. «Ղարաբաղի պսևդոէլիտայի ներկայացուցիչները, ներառյալ, այսպես կոչված, քաղհասարակության այն ներկայացուցիչներն, ովքեր եկել են ու նորից ուզում են ՀՀ-ն վերադարձնել պատերազմի հորձանուտի մեջ, նրանք բոլորը փախած են ու նրանք բոլորը թռած են: Այդ նրանք էին, որ Ղարաբաղից օտար ուժերի դրդմամբ ասում էին, թե ես սահմանը փակել եմ, որ դուրս չգան: Ինչ վերաբերում ա վիրավորանքին, դրա համար ինստիտուտներ կան, թող դատի տան, ոչ մեկին պետք չէ խղճահարության դրդել: Այո, Արթուր Օսիպյանը և մյուսները թռել են»:

ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
420:30
Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 3593-ի
6419:52
«Տվյալներ են ստացվել՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հոր կողմից ընտրակաշառք տալու». ՀԿԿ (տեսանյութ)
5319:30
Ստեփանավանում տեղացած կարկուտը ավերածություններ է արել
4619:00
«Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնված վարույթներով ձերբակալվել է 194 անձ». ՀԿԿ (տեսանյութ)
5418:06
«Մոլդովայի իշխանությունները կարող են հրահրել վաղաժամկետ ընտրություններ». Դոդոն
7117:54
«33/50 տեղամասային կենտրոնում՝ Ջրափի գյուղում բացակայում է 3-րդ քվեաթերթիկների տրցակը». Գոհար Մելոյան (տեսանյութ)
11016:44
«Վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ազատազրկմամբ». դատախազություն
6116:42