«Լավ չի լինելու, եթե նույն խելքին ենք»․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես չգիտեմ՝ կառաջանա՞ քաղաքական ճգնաժամ, եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները /ըստ էության այն մանդատները, որ ընդդիմությանը նետեց իշխանությունը․կարող էր չէ՞ ավելի պակաս թիվ նկարել/, բայց մեկ բան ակնհայտ է՝ մեր երկրում, մեր ժողովրդի, մեր ազգի սրտում բարոյական, մարդկային ճգնաժամ է։ քպ-ին ասելիք չունեմ, իրենցը «պյուրոսյան» չէր անգամ, իրենցը գռեհիկ, բռի, զզվելի գողություն էր, բաց ու թափանցիկ։ Իրենք չթաքցրեցին անգամ, որ գողանալու են և լափեն ընտրողի քվեն։ Ինձ չի մխիթարում անգամ այն, որ մեր ժողովրդի կեսից ավելին սրանց մերժել է։ Ժողովրդին ես ասելիք չունեմ։
Անգամ ընդդիմությանը ասելիք չունեմ, նիկոլի հետ ընտրության գնալիս պետք էր հենց նիկոլավարի վարվեինք, բայց, դե, «մենք հո դրա թայը չենք»։ Ինձ անգամ չի մխիթարում այն ռեալ իրականությունը, որ քպ-ն այլևս լեգիտիմ չէ, և իր լեգիտիմությունից խոսելիս պետք է տասը չափի։
Բայց, դե սրանք էդ ամոթն էլ չունեն։ Իրականում, զարմացած էլ չեմ, ոչ մի իշխանություն իշխանությունն ընտրություններով չի հանձնել, գողությունը, մարդկանց քվեն կեղծելը արդեն հայկական բնավորություն է դարձել։ Մնում է հուսալ, որ սրանք իրենց գողոնը կարճ են «վայելելու» և վախճանը լինելու է շատ անսպասելի։ Կասեք՝ է՞լի վերջին հույսը թողեցիր Աստծուն, հա, իսկ ուրիշ ի՞նչ անենք։ Կա՞ այլ առաջարկ։ Որքան հասկանում եմ՝ փողոց չի գեներացվի և փողոցից եկածը փողոցով չի ճամփվի․ նայեք դրսի արձագանքները։
Չեմ էլ ուզում սիրուն, հուզառատ բաներ գրել, ոգևորել, հավատացնել, թե ամեն ինչ լավ է լինելու։ Լավ չի լինելու, եթե նույն խելքին ենք։ Երբ ամեն անգամ նույն բանն ես անում, տարբեր արդյունքի մի սպասիր, դա մանկամտություն է։ Երբ ամեն անգամ նույն ջուրն ես մտնում, նույն շնաձուկն է ոտքդ խայթելու։ Իսկ մենք կրկին նույնն արեցինք։
հ․գ․ մի դաժան անեկդոտանման պատմություն կա։ Երևի պատմեմ՝ գժերը ամեն օր լցվում են դատարկ լողավազանը և լողալու շարժումներ են անում։ Մեկը մոտենում է, թե էդ ի՞նչ եք անում։ Գժերը ասում են՝ լողալ ենք սովորում։ Մարդն ասում է՝ բայց լողավազանում ջուր չկա։ Գժերը թե՝ հա, գիտենք, բայց մեզ խոստացել են հենց լողալ սովորենք, ջուրը կլցնեն։
Դե, եկեք միասին գնանք լողալ սովորենք, ազգովի։ Խոստացե՞լ են, չէ՞, ջուրը հետո»։

«Եղբորս վրա ՔՊ-ականների հարձակման և նրանց հովանավորների մասին»․ Նաիրի Հոխիկյան
3215:54
«Լավ չի լինելու, եթե նույն խելքին ենք»․ Մարգարիտ Եսայան
4515:30
«Արժանի եք ձեր թագավորին»․ Շպռոտ
7113:12
«Հանդես կգանք հայտարարությամբ, երբ իրապես ավարտված լինեն հաշվարկները»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6913:00
«Չգիտեմ՝ սրանց իրական ընտրողներին ոնց դիմեմ»․ Դավիթ Ամալյան
9112:00
«Գնդակն ընդդիմության դաշտում է»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
12211:12
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
7207:24
ԿԸՀ-ն ամփոփել է 809 ընտրատեղամասի արդյունքները
19804:24