Գագիկ Ծառուկյանը և «Բարգավաճ Հայաստան»-ը դատական հայց են ներկայացրել ընդդեմ «Հայաստանի հանրային հեռուստատեսության»

Գագիկ Ծառուկյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դատական հայց են ներկայացրել ընդդեմ «Հայաստանի հանրային հեռուստատեսություն» ՓԲ ընկերության։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ ԲՀԿ առաջնորդը պահանաջում է հրապարակայնորեն հերքել տարածված տեղեկությունները, որոնք որակում է՝ որպես զրպարտություն։
Հայցի համաձայն՝ «Հանրային հեռուստաընկերությունը» պարտավոր է հերքումը տարածել իր պաշտոնական կայքով (1lurer.am), յութուբյան ալիքով և ֆեյսբուքյան հարթակով։ Ընդ որում, հերքման տեքստը պետք է տեղադրվի հենց վիճարկվող՝ 2026 թվականի մայիսի 24-ի «Քոչարյանի դրդմամբ՝ ԲՀԿ հիմնում, Սարգսյանի հետ կոալիցիա. քաղաքական էջը փակել-բացելու Ծառուկյանի ուղին» վերտառությամբ նյութի հղման ներքո։
Ծառուկյանի թիմը Հանրային հեռուստաընկերության առջև դրել է հստակ տեխնիկական պահանջ։
«Հերքումը պետք է հեռարձակվի «Լուրեր» հաղորդման ընթացքում՝ առանց զիջելու հրապարակված տեղեկատվությանը՝ տևողության (11 րոպե 39 վայրկյան), ձևավորման և նյութի ներկայացման կարևորության առումով»,– ասված է հայցում։
«Իրականությունը չի համապատասխանում այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստեղծվել է որևէ քաղաքական ուժի կամ գործչի դրդմամբ կամ գործել է որևէ անձի հովանավորչությամբ։ Իրականում ԲՀԿ-ն անկախ և ինքնուրույն գործող կուսակցություն է, որը հիմնադրվել է 2004 թվականի ապրիլի 30-ին»,– նշված է հայցում։
Ըստ Ծառուկյանի թիմի՝ լրատվամիջոցը նաև անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապվող քրեական գործերին։ Հայցվոր կողմը հիշեցրել է, որ Ծառուկյանն իր նկատմամբ հարուցված բոլոր քրեական վարույթներով արդարացվել է կամ մեղավոր չի ճանաչվել։
Գագիկ Ծառուկյանը պահանջում է, որ «Հանրային»-ը բացի հերքումից՝ զրպարտությամբ պատճառված վնասի տուգանք վճարի՝ 12 մլն դրամի չափով՝ 6–ը հօգուտ կուսակցության, 6–ը՝ հօգուտ Ծառուկյանի։

Ուկրաինայի ԶՈՒ-ն նոր գլխավոր հրամանատար ունի
5400:04
«Հիմնավորել ենք, որ ցուցմունքների մեծ մասը սուտ է»․ Երեմ Սարգսյան (տեսանյութ)
59Երեկ, 23:12
«Վեդին ծաղկում է, որոշել եմ դառնալ պատգամավոր». Գարիկ Սարգսյան
51Երեկ, 23:06
Wildberries-ի՝ Էլեկտրոստալում գտնվող պահեստում բռնկված հրդեհը մարվել է
115Երեկ, 22:42
«Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ»․ ՆԳՆ ՓԾ (տեսանյութ)
64Երեկ, 21:55
Հասարակ չեչեններին հարկադրաբար զորակոչում են պատերազմ՝ Քադիրովին հավատարիմ ուժերին պաշտպանելու համար. «Նովայա Գազետա Եվրոպա»
128Երեկ, 21:53
«Բոլոր նրանք, ովքեր չեն կարող աշխատել՝ բանակ և Ուկրաինայի հետ սահման». Լուկաշենկո
129Երեկ, 21:36
«Քանի դեռ մենք մանկամիտների պարահանդես ենք սարքել, մարդիկ զբաղված են քաղաքականությամբ». Լիաննա Խաչատրյան
68Երեկ, 21:18