«Բաքվի բարբարոսական վարչախմբի ԶԼՄ-ներով այսօր հստակ քարոզչական գիծ է տարվում». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բաքվի բարբարոսական վարչախմբի ԶԼՄ-ներով այսօր հստակ քարոզչական գիծ է տարվում առ այն, որ այս պահի դրությամբ ունեցած մանդատների թիվը հարցականի տակ է դնում Հայաստանում իշխող ուժի կողմից սահմանադրական փոփոխությունների կատարման հաջողությունը, ուստի և, այսպես կոչված, «խաղաղության» պայմանագրի ստորագրումը։
Հայաստանում շատերին են համոզել, իսկ շատերն էլ իրենք են հավատում, որ իր ամբողջ էությամբ հայատյաց և ծավալապաշտ Բաքվի բռնապետի վարչախմբի հետ հնարավոր է խաղաղությունը, ինչն ուղղակի քաղցր պատրանք է։
Հենց այս պատրանքի գրեթե համընդգրկուն բնույթը ստիպում է Հայաստանի համարյա բոլոր քաղաքական ուժերին խոսել խաղաղության օրակարգի մասին, որովհետև ժողովրդավարության, նույնիսկ, եթե դա պայմանական կամ կասկածելի ժողովրդավարություն է, ամենախոցելի կետերից մեկն այն է, որ քաղաքական միավորը ստիպված է ընտրվելու նպատակով տուրք տալ ամբոխահաճությանը, մինչդեռ իրականությունը կարող է շատ տարբեր կամ բոլորովին այլ լինել։
Նույնը նաև հանրային խոսքի մակարդակում է, երբ վիրտուալ կամ իրական «լայքեր» հավաքելու համար ամբոխահաճո լինելը պարտադիր պայման է, մինչդեռ ակնհայտ է, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի վերջնանպատակը Հայաստանի՝ որպես աշխարհաքաղաքական գործոնի, փաստացի չգոյությունն է»։

«Կիևյան օպորտունիստի գործողությունները չեն կարող անպատասխան մնալ». Արաղչի
1420:24
Թեհրանը կարծում է, որ բանակցությունները պետք է շարունակվեն նախկինում կնքված փոխըմբռնման հուշագրի համաձայն
3919:42
Ինչո՞ւ ԱՄՆ-ի զինված ուժերը չեն խոցում իրանական հրթիռների մի մասը. #NBC News
22018:11
Հորմուզի նեղուցում նավթատարը ականի է բախվել
14816:40
ՅՈՒՆԵՍԿՕ-ն Նորմանդիայի նավահանգստի վայրը ներառել է իր պատմական ժառանգության ցանկում
16515:53
«Օգոստոսի 12-ին գրեթե միաժամանակ տեղի կունենան երեք կարևոր իրադարձություններ». Լևոն Ազիզյան
10815:30
«Խաղաղություն գոյություն չունի. այն երկու պատերազմների միջև ընկած ժամանակահատվածն է». Արա Պողոսյան
9615:18
«Ոչ բոլորին է պետք թույլ տալ մոտենալ Սուրբ հաղորդությանը». Սամվել դպիր Գրիգորյան
8714:42