«Նրանք չեն ասում, որ մանդատ չեն վերցնելու, առևտուր է գնում». Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում 2,5 մլն ընտրող չկա: Առնվազն մոտ 0,5 մլնը բացակայում ա երկրից: Փաստացի ընտրությանը մասնակցել ա իրավունք ու հնարավորություն ունեցողների մոտ 75%-ը: Քվեարկածների կեսը վիժվածքին դեմ են: Ինչպես ես, այդպես էլ մնացած 650 հազարը, չենք ընտրել Կարապետյանին, Քոչարյանին կամ Ծառուկյանին: Իրանք, մեղմ ասած, մեր աչքի լույսը չեն: Մենք դեմ ենք ընտրել, ոչ թե կողմ: Ու հիշյալ եռյակը դա շատ լավ գիտի:
Հիմա, երբ ամեն անցնող րոպե նրանք չեն ասում, որ մանդատ չեն վերցնելու ու հետևաբար չեն լեգիտիմացնելու վիժվածքին, բոլորս էլ հասկանում ենք, որ առևտուր է գնում: Մեր քվեները հավաքել են ու մեր հաշվին իրանց հարցերն են լուծում: Իրենց թվում ա, որ 650,000 քֆուրին արժանանալը ավելի փոքր խնդիր ա, քան կապիտալը կորցնելու սպառնալիքը...
Ես Պուտինի, Մակրոնի կամ Թրամփի հետ խնդիր չունեմ, իրանք իրանց շահն են հետապնդում: Բայց դուք... նրանք, ում ես ճարահատյալ «ընտրել» եմ... մարդիկ, որ իմ նեղ վիճակից օգտվելով, ինձնից քվե եք կորզել, որ ձեր անձնական հարցերը լուծեք, այ ձեր հետ ես անձնական խնդիր եմ ունենալու...
Ինչ ասեմ՝ դուք գիտեք ձեր անելիքը... ես ել իմ»:

«Կարդացի և ավարտեցի «Իշխանություն և առաջընթաց» գիրքը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5209:24
240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. «Ժողովուրդ»
6209:00
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8107:24
«Ժամեր են անցնում օդակայանի անվերջանալի ու անիմաստ հերթերի մեջ». Աննա Կոստանյան
17901:06
Պուտինն ստորագրել է օրենք, որը քրեական պատասխանատվություն է սահմանում օտարերկրացիներին առանց IMEI-ի SIM քարտեր տրամադրելու համար
34200:05
«ՀՀ վարչապետն արդեն զգում է, որ ճիշտ պահն է կանգ առնելու». Ռոբերտ Ամստերդամ
202Երեկ, 23:48
Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի հաստիքային թվակազմը մեծացրել է՝ հասցնելով 2,426 միլիոն
465Երեկ, 23:36
«ՀԱՊԿ-ի ներգրավվածությունը Ղարաբաղի հակամարտությանն անհնար էր, քանի որ Հայաստանն ինքը չէր ճանաչում այն». Զախարովա
282Երեկ, 23:16