Չորեքշաբթի, 10 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

««Գաղտնի ցուցակները» պիտի իմանանք՝ ով են, ինչ են, քանի որ ռիսկ են պարունակում»․ Հովհաննես Իշխանյան

««Գաղտնի ցուցակները» պիտի իմանանք՝ ով են, ինչ են, քանի որ ռիսկ են պարունակում»․ Հովհաննես Իշխանյան
52
Այսօր, 21:30

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կենտրոնական ընտրական հանձնաժողով գոյություն չունի, որ մի բան էլ ինչ-որ պարզաբանումներ տա։
ԿԸՀ-ն գաղտնի ցուցակների մասին ասում է, թե զինվորների ու քրեակատարողականների ցուցակն է:
Նախ՝ այս երկուսի ցուցակները միշտ ինտեգրված են եղել մյուս ցուցակներին ու սենց տարբերություն ընտրողների թվի մեջ չի եղել։ Երկրորդ՝ բանակի ու քրեակատարողականի մարդկանց թիվը շատ ավելի մեծ պիտի լիներ, ոչ թե 18 000։
Երրորդ՝ «գաղտնի ցուցակ» հասկացություն գոյություն չի ունեցել և նոր բան են մոգոնել։ Եվ չորրորդ ու ամենակարևորը՝ հունիսի 7-ի լույս 8-ի ժամը 02:00-ից հետո, երբ ընտրակեղծարարը հայտարարեց, որ ինքը հաղթել է, այն պայմաններում, երբ դեռ 10-15% տեղամասերի ձայներն էին ընդամենը մշակվել, այլևս Կենտրոնական ընտրական հանձնաժողով չկա, քանի որ սահմանադրական կարգ է տապալվել ու մի ընտրակեղծարար հայտարարել է ընտրության սուտ արդյունք ու առհասարակ, էդ ո՞ր զինվորների ցուցակն է, էն որ ատբոյից հետո էին ընտրո՞ւմ:
Գաղտնի ցուցակները պիտի իմանանք՝ ով է և ինչ է, քանի որ այն ռիսկ է պարունակում մեզ ընտրական իրավունքից զրկելու։ Իսկ ՔՊ-ն մանդատները չպիտի վերցնի, որովհետև չունի»։