Բենզինի վաճառքն արգելված է ռուսական առցանց խանութներում

Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը հայտարարել է նոր միջոցառումների մասին: Գործակալությունը պնդում է, որ դրանք ուղղված են բենզինի և դիզելային վառելիքի սպեկուլյատիվ վերավաճառքի դեմ պայքարին՝ գների աճի և շուկայի խափանումների պայմաններում:
Վառելիքի վաճառքը կարգելվի Ozon-ում և Wildberries-ում, իսկ քարտերը կարգելափակվեն մոդերացիայի ընթացքում: Avito-ն արդեն թաքցրել է նմանատիպ գովազդները՝ մինչ այս կատեգորիայի կանոնները վերջնականապես մշակվում են:
ԴԱՀ-ն նաև հայտարարել է խոշոր նավթավերաճառողների չպլանավորված ստուգումների մասին և հանձնարարել է տարածաշրջանային գրասենյակներին ուժեղացնել գյուղատնտեսական արտադրողներին վառելիքի մատակարարման մոնիթորինգը:
Ռուսաստանում և օկուպացված տարածքներում նավթավերամշակման գործարանների և վառելիքի ենթակառուցվածքների վրա Ուկրաինայի կողմից հաճախակի, զանգվածային հարձակումների հետևանքով առաջացել են բենզինի մատակարարման խնդիրներ: Բենզինի գները կտրուկ բարձրացել են երկրի մասնավոր բենզալցակայաններում:
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է Կերչի նեղուցում նավահանգստային լոգիստիկ կենտրոնի վրա հարձակումից հետո:

Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
196Երեկ, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
43624.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
46123.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
131323.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
60722.10.2026, 02:06
«Հանգիստ եղեք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
49721.10.2026, 15:06
«Ո՞նց ենք գազի գնի թանկացման տակից դուրս գալու». լրագրողը՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
49721.10.2026, 13:18
«ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում գազի ներմուծման արժեքը կաճի»․ ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհուրդ
125420.10.2026, 15:19