«Հանրության ընդդիմադիր հատվածում խորը հիասթափություն է»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանն ընկել է Ադրբեջանի թակարդը և տեղապտույտի մեջ ամեն օր ավելի ու ավելի է խրվում ճահճի մեջ՝ ոչնչացնելով ինքն իրեն ու երկիրը։
Այսօր էլ Սամվել Կարապետյանն ընկավ Նիկոլ Փաշինյանի թակարդը։ Թե ինչքան կտևի այդ տեղապտույտը, և նորեկ պատգամավորներն ինչքան կխրվեն ճահճի մեջ, կտեսնենք առաջիկայում։
Թեպետ ափսոսում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժը վերցնում է մանդատները, բայց նրանց թիմում փորձառու և թրծված գործիչներ են, բազում թակարդներ տեսած։
Բոլոր դեպքերում հանրության ընդդիմադիր հատվածում խորը հիասթափություն է, ինչը դժվար թե լայնամասշտաբ փողոցային պայքարի բերի առաջիկայում։
Ամիսներ անց, երբ անվտանգային խնդիրներ լինեն, տնտեսական ճգնաժամը խորանա, ապրանքները թանկանան, մարդիկ սովածանան, գուցե հենց Նիկոլի կողմնակիցները ոտքի ելնեն՝ պահանջելով իրենց սպասած խաղաղությունն ու կուշտ փորը»։

«Խելացի մարդիկ են իսլանդացիները»․ Արտակ Զաքարյան
611:30
«ԱՄՆ-ն ամեն շաբաթ պատժամիջոցներ կսահմանի՝ Իրանի վրա ճնշում գործադրելու նպատակով»․ Բեսենթ
2011:24
«Բաքվի բռնապետի համար ոչ միայն կարևոր է Հայաստանի տարբեր տարածքների ֆիզիկական, այլև դրանց «պատմական» բռնազավթումը»․ Վարդան Ոսկանյան
2211:12
Բագրատ Միկոյանի, Աննա Գրիգորյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3311:06
Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առթիվ
7210:54
«Ինչի՞ մասին են խոսելու Պուտինն ու Փաշինյանը»․ Արման Մելիքյան
5210:36
«Իր շուրջ տեղի ունեցողը պատմական անարդարություն է պատմական կերպարի հետ»․ Անժելա Թովմասյան
4609:54
«Ի՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը»․ Էդուարդ Շարմազանով
5809:42