ՔՊ-ում ավարտին են մոտենում կադրային վերադասավորումները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, փաստացի, ավարտին է հասցնում Ազգային ժողովի խմբակցության ղեկավար կազմի ձևավորման գործընթացը։ Անցած շաբաթ կուսակցության վարչությունն արդեն ընտրել է խմբակցության ղեկավարի թեկնածուին՝ այդ պաշտոնում առաջադրելով Արուսյակ Մանավազյանին։
Այժմ հերթը խմբակցության քարտուղարի ընտրությանն է։ Ակնհայտ է, որ գործող քարտուղար Արթուր Հովհաննիսյանը չի կարող շարունակել պաշտոնավարել նույն կարգավիճակում, ոչ էլ, առավել ևս, խմբակցության ղեկավարի պաշտոնում, հատկապես այն բանից հետո, երբ ՔՊ վարչությունը խմբակցության ղեկավարի պաշտոնում այլ թեկնածու ընտրեց։
Իշխանական աղբյուրների փոխանցմամբ, գործող կարգի համաձայն՝ խմբակցության ղեկավարի թեկնածու ընտրված Արուսյակ Մանավազյանը պետք է խմբակցությանը ներկայացնի քարտուղարի իր թեկնածուին, որից հետո արդեն ՔՊ խմբակցությունը կկայացնի վերջնական որոշումը։
Մեր տեղեկություններով՝ խմբակցության քարտուղարի պաշտոնում կառաջադրվի ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյանը։ Իշխանական շրջանակներում նրան ընդունելի և թիմային աշխատանքի տեսանկյունից հավասարակշռված թեկնածու են համարում։
Հատկանշական է, որ ավելի վաղ Ալխաս Ղազարյանի անունը քննարկվում էր նաև Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի համատեքստում, սակայն այդ պաշտոնում նա թիմի աջակցությունը չստացավ։ Այդուհանդերձ, ՔՊ-ում, ըստ մեր տեղեկությունների, մտադիր են նրան վստահել խմբակցության քարտուղարի պաշտոնը՝ ներքին կազմակերպչական աշխատանքն ու խմբակցության ընթացիկ գործունեության համակարգումը նրա վրա դնելով։
Այսպիսով, ՔՊ-ում մեկնարկել է խմբակցության ղեկավար կազմի վերջնական ձևավորման փուլը։
Իսկ Ազգային ժողովի հանձնաժողովների նախագահների հարցը դեռ կքննարկեն առաջիկա օրերին»։

«Խելացի մարդիկ են իսլանդացիները»․ Արտակ Զաքարյան
611:30
«ԱՄՆ-ն ամեն շաբաթ պատժամիջոցներ կսահմանի՝ Իրանի վրա ճնշում գործադրելու նպատակով»․ Բեսենթ
2011:24
«Բաքվի բռնապետի համար ոչ միայն կարևոր է Հայաստանի տարբեր տարածքների ֆիզիկական, այլև դրանց «պատմական» բռնազավթումը»․ Վարդան Ոսկանյան
2211:12
Բագրատ Միկոյանի, Աննա Գրիգորյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3311:06
Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առթիվ
7210:54
«Ինչի՞ մասին են խոսելու Պուտինն ու Փաշինյանը»․ Արման Մելիքյան
5210:36
«Իր շուրջ տեղի ունեցողը պատմական անարդարություն է պատմական կերպարի հետ»․ Անժելա Թովմասյան
4609:54
«Ի՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը»․ Էդուարդ Շարմազանով
5809:42