«Որ ՔՊ-ի քվեաթերթիկն էիք դնում ծրարը, տեղյա՞կ էիք՝ ինչ դիրքորոշում ունի Փաշինյանը»․ Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արմավիրի մարզի Վարդանաշեն, Երասխահուն, Արազափ և այլ բնակավայրերի բնակիչները փակել են մայրուղին ու պահանջում են, որ կառավարությունը փոխհատուցի կարկտից ու ուժգին քամուց վնասները։ Իսկ ի՞նչ է անում կառավարությունը․ վաղ առավոտից քննում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հարցը։
Ես, իհարկե, համոզված եմ, որ ընտրությունները Հայաստանում կեղծվել են խայտառակ կերպով, և Փաշինյանի ձայները նկարվել են ծաղրանկարչության ճյուղի մոտիվներով։ Բայց ինչ-որ քանակի ձայն, ամեն դեպքում, տարել է։
Իսկ ինչքա՞ն ձայն է տարել կամ նկարվել այդ գյուղերում, որոնց բնակիչներն այսօր բողոքի ակցիա են անում։
Այդ երեք գյուղերում միասին ՔՊ-ն նկարել է 894 ձայն, ԲՀԿ-ն հավաքել է 43 ձայն (որը հետո դրվել է ՔՊ-ի վրա), «Ուժեղ Հայաստանը» հավաքել է 415 ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 94։
Հիմա մարդամեկն ասում է՝ մարդիկ մանդատ են տվել, որ Ծառուկյանին նստացնեմ։ Մարդիկ մանդատ չեն տվել, գողացել ես, բայց եթե անգամ քո նկարած քվեն այդպես ես ներկայացնում, այդ դեպքում բողոքի ակցիա անողները ինչո՞ւ են պահանջում կարկտի վնասների փոխհատուցում, ոչ թե, ասենք, կալանք Ծառուկյանին։
Ի դեպ, կարկտից տուժած գյուղացին, որ ՔՊ-ի քվեաթերթիկն էր դնում ծրարը, տեղյա՞կ է, թե ինչ դիրքորոշում ունի Փաշինյանը կարկտից տուժածներին փոխհատուցելու մասին։ Դե լսեք․ դա ասում է․ «Մարդիկ գիտեն՝ որտեղ է կարկուտ գալիս, գնում են էնտեղ ցանում են, որ փոխհատուցում ստանան»։
Էնպես որ, ըստ Նիկոլի, մեղավորը դուք եք, որ ձեր բերքը կարկուտը տարել է։ Կարող եք ճանապարհը բացել»։

«Արցախի չափ մի քարքարոտ կղզու մասին 143 տարի անց անգամ հիշում են արգենտինացիները». Արամ Գևորգյան
6302:00
30 տարվա ընդմիջումից հետո Ֆրանսիան կվերսկսի փոքր տրամաչափի զինամթերքի արտադրությունը
14001:08
«ԿԸՀ-ն գրանցեց հանրաքվեի նախաձեռնությունը»․ «Եվրասիական Ալյանս»
7600:18
Պուտինի և ռուս առնվազն 6 միլիարդատերերի սուպերզբոսանավերը խարիսխ են գցել Թուրքիայում
17100:04
Ռուսաստանը, Չինաստանը և ավելի քան 25 այլ երկիր ստեղծել են ԱԲ ոլորտում համագործակցության կազմակերպություն
110Երեկ, 23:35
«Ի՞նչ էր նշանակում լինել հին երևանցի». Սոնա Աղեկյան
76Երեկ, 21:54
«Արգենտինայի հավաքականը չի ասում՝ մենք քաղաքականությունից չենք հասկանում, մեզ մի խառնեք Մալվինյան կղզիների թեմաներին». Տիգրան Քոչարյան
73Երեկ, 21:36
«Ընտրություններ չէին, այլ քուչի կռիվ». Արթուր Խաչիկյան (տեսանյութ)
81Երեկ, 21:00