Սպասվում է կարճատև անձրև

Երևան քաղաքում՝
Հուլիսի 8-ին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 9-ի ցերեկը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում՝
Հուլիսի 8-ին շրջանների զգալի մասում, 9-ի գիշերն առանձին շրջաններում, 9-ի ցերեկը և 10-12-ին՝ կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 8-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիս 8-ի ցերեկը կնվազի 2-4, 9-10-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևան քաղաքի հուլիսի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 39.1°C (2011թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 10.4°C (1974թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 25.0°C
Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։

«Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է»․ Լևոն Ազիզյան
5503:06
Կրկեսային համարներ՝ Երևանի խաչմերուկներում
6900:54
Ֆրանսիայում ավելի քան 130 մարդ է ջրահեղձ եղել ծայրահեղ շոգի ժամանակահատվածում
157Երեկ, 22:37
«Կին են կալանավորում․ ի՞նչ իրեր են անհրաժեշտ լինում բանտում»․ Լիդյա Մանթաշյան
76Երեկ, 21:36
Ընդդիմադիր կին պատգամավորները հորդորում են ապահովել Արեգնազ Մանուկյանի կալանքից ազատ արձակումը
69Երեկ, 19:48
«Մեր երկիրը՝ մեր աչքի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, դարձել է բռնապետություն». Մանե Թանդիլյան
91Երեկ, 15:54
Ռուբեն Վարդանյանի գործով իրավապաշտպանը կդիմի ՄԻԵԴ
93Երեկ, 15:06
Լիդյա Մանթաշյանը թվել է՝ բանտում անհրաժեշտ իրերի ցանկը
97Երեկ, 14:12