«Արդարադատությունը փոխարինվել է էժանագին պատժիչ թատրոնով». Իրինա Յոլյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Իրինա Յոլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «70-ամյա մարդուն «մասկի շոուներով» գետնին տապալելու և այդ կադրերը հրապարակ նետելու տեսարանը լիակատար բարոյական անկման ախտորոշում է։ Սա բացահայտ այլանդակություն է, որտեղ անցել են մարդկայնության, հարգանքի և արժեհամակարգի բոլոր հնարավոր կարմիր գծերը։
Ամենասարսափելին այն տհաճ հրճվանքն է, որով համակարգն ու իր պալատականները փորձում են մատուցել այս տեսարանը։ Նրանց, ովքեր կփորձեն արդարացնել այս վայրագությունը «օրենքի կիրառմամբ», հիշեցնե՛նք. այն դեպքում, երբ երկրում մարդասպաններն ու ծանր հանցագործություններ կատարած անձինք ձերբակալվում են առանց նմանատիպ թատերականացված տեսարանների, խոշոր գործարարի հանդեպ նման անհամաչափ ու նվաստացուցիչ ուժ կիրառելը և դրանով հրապարակավ հպարտանալը փաստում է միայն մեկ բան՝ իշխանության հոգեբանական սնանկությունն ու վրեժխնդրությունը։
Արդարադատությունը փոխարինվել է էժանագին պատժիչ թատրոնով, իսկ բարոյական նորմերը պարզապես ոտնատակ են արվել աթոռը պահելու հիստերիայի մեջ»:

«Ինձ համար Հայը գենետիկական կոդը պահած, Արարչի ստեղծած Մարդն է»․ Արշակ Զաքարյան
11702:06
Ուկրաինայի ԶՈՒ-ն նոր գլխավոր հրամանատար ունի
26700:04
«Հիմնավորել ենք, որ ցուցմունքների մեծ մասը սուտ է»․ Երեմ Սարգսյան (տեսանյութ)
165Երեկ, 23:12
«Վեդին ծաղկում է, որոշել եմ դառնալ պատգամավոր». Գարիկ Սարգսյան
162Երեկ, 23:06
Wildberries-ի՝ Էլեկտրոստալում գտնվող պահեստում բռնկված հրդեհը մարվել է
274Երեկ, 22:42
«Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ»․ ՆԳՆ ՓԾ (տեսանյութ)
112Երեկ, 21:55
Հասարակ չեչեններին հարկադրաբար զորակոչում են պատերազմ՝ Քադիրովին հավատարիմ ուժերին պաշտպանելու համար. «Նովայա Գազետա Եվրոպա»
261Երեկ, 21:53
«Բոլոր նրանք, ովքեր չեն կարող աշխատել՝ բանակ և Ուկրաինայի հետ սահման». Լուկաշենկո
259Երեկ, 21:36