«Ուղերձը հստակ է՝ «Լինչի դատաստանի» կարող է ենթարկվել ցանկացածը, միայն թե մեկ մարդու ախորժակը ցանկանա». Շաքե Իսայան

ԱԺ նախկին պատգամավոր Շաքե Իսայանի ֆեյսբուքյան գրառումը. «Արդարադատությունը կրկես չէ...
Ցանկացած ավտորիտարիզմ ծնվում է նույն կերպ․ արդարադատությունը վերածվում է բեմականացման, իսկ դատարանները փոխարինվում են տեսախցիկներով: Էժան բեմականացումը կարող է մեկ օրով գլխավորել լրատվականների առաջին էջերը, բայց այն երբեք չի կարող փոխարինել հանրային վստահությանը։ Այն պահին, երբ քաղաքացիները սկսում են հավատալ, որ արդարադատությունը այլևս ընտրովի է, իսկ պետական ինստիտուտները ծառայում են քաղաքական շահերին, այլ ոչ օրենքին, ամենամեծ զոհն արդեն ոչ թե հետապնդման ենթարկված անձն է, այլ հենց ինքը՝ պետությունը:
Այս պատմության ամենամեծ դասը ոչ թե Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակն է, այլ այն հարվածը, որը հասցվում է պետության հեղինակությանն ու հանրային վստահությանը:
Ուղերձը հստակ է՝ Լինչի դատաստանի կարող է ենթարկվել ցանկացածը, միայն թե մեկ մարդու ամենակուլ ախորժակը ցանկանա:
Ափսոս էր հազարամյակներով փայփայած և անմարդկային զրկանքներով կռած հայոց պետականությունը նման մանր բախտախնդիրների մանր երազանքներին ծառա դարձնելը»:

«Ինձ համար Հայը գենետիկական կոդը պահած, Արարչի ստեղծած Մարդն է»․ Արշակ Զաքարյան
11702:06
Ուկրաինայի ԶՈՒ-ն նոր գլխավոր հրամանատար ունի
26700:04
«Հիմնավորել ենք, որ ցուցմունքների մեծ մասը սուտ է»․ Երեմ Սարգսյան (տեսանյութ)
165Երեկ, 23:12
«Վեդին ծաղկում է, որոշել եմ դառնալ պատգամավոր». Գարիկ Սարգսյան
162Երեկ, 23:06
Wildberries-ի՝ Էլեկտրոստալում գտնվող պահեստում բռնկված հրդեհը մարվել է
274Երեկ, 22:42
«Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ»․ ՆԳՆ ՓԾ (տեսանյութ)
112Երեկ, 21:55
Հասարակ չեչեններին հարկադրաբար զորակոչում են պատերազմ՝ Քադիրովին հավատարիմ ուժերին պաշտպանելու համար. «Նովայա Գազետա Եվրոպա»
261Երեկ, 21:53
«Բոլոր նրանք, ովքեր չեն կարող աշխատել՝ բանակ և Ուկրաինայի հետ սահման». Լուկաշենկո
259Երեկ, 21:36