«Ադրբեջանցիների նախնիներին հենց թուրքերն են ցեղասպանել». Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրռումը. «Ինձ միշտ հետաքրքիր ա եղել՝ ինչու Հայաստանում երբեք չի շոշափվել այն փաստը, որ Օսմանյան կայսրությունում առաջին խոշորածավալ բռնության ենթարկվածները ներկայիս ադրբեջանցի կոչվողների նախնիներն են: 16-18-րդ դարերում օսմանները սիստեմաբար բռնի ուժով կրոնափոխել կամ պարզապես բնաջնջել են իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում բնակվող շիա մահմեդականներին: Դրանց շարքում էին Անատոլիայի, Վրաստանի և Շիրվանի (ներկայիս Ադրբեջանի) քիզիլբաշները ու սեֆյանները (ադրբեջանցի անվանումը Սովետն է հորինել 1930-ականներին):
Փաստացի ադրբեջանցիների նախնիներին հենց թուրքերն են ցեղասպանել՝ նրանց համարելով Պարսկաստանի ազդեցության ցանց: Արցախի ու Սյունիքի լեռներում այդ հարթավայրային ցեղերը հայտնվեցին հենց օսմանների բռնաճնշումներից փախուստի արդյունքում: Ընդ որում, Սովետը «ադրբեջանցի» էթնոնիմը ստեղծելիս նույնպես նպատակ էր դրել պայքարել Կովկասում Իրանի ազդեցության դեմ:
Տենաս, եթե Իսրայելի նավթի 60%-ը Թուրքիայի տարածքով անխոչընդոտ անցնող ադրբեջանականը չլիներ, իրենք կճանաչեի՞ն ադրբեջանցիների ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում...
Իմիջիայլոց, հիշյալ 18-րդ դարը Օսմանյան հայերի համար բավականին բարենպաստ էր: Հայերը իրենց ձեքն էին վերցրել առևտուրը, բանկերը և նույնիսկ պետական կառավարումը: Հայերը միակ քրիստոնյաներն էին, ում օսմանները թույլ էին տալիս նոր եկեղեցիներ կառուցել: Օսմանյան նավատորմի ազգությամբ հայ հրամանատարը նույնիսկ մի պահ ստացել էր մեծ վեզիրի կոչում ու դարձել էր երկրի վարչապետ:
Իրավիճակը սկսվեց փոխվել 18-րդ դարի վերջից, երբ Եվրոպական տերությունները իսրայելօրիների, հովսեփէմինների և այլոց միջոցով սկսեցին ներթափանցել Կովկաս: Տերությունները գալիս էին թուրքերի ու պարսիկների հետ իրենց հարցերը լուծում, իսկ տուժում էին հիմնականում շարքային հայերը: Ընդ որում, եթե հովսեփէմինները ինչ-որ պահի բարեհաջող թռնում էին, տուժում էին այն հայերը, որ սկի չգիտեին էլ՝ որտեղ է Մոսկվան, Լոնդոնը կամ առավել ևս՝ հնդկական Մադրասը: Կոտորվող հայերը իրականում սկի չէին էլ հասկանում, թե խի էին թուրքերն ու պարսիկներն իրենց կոտորում, և ինչ կապ ունեն դրա հետ եվրոպացիք ու ռուսները»:

«Ադրբեջանցիների նախնիներին հենց թուրքերն են ցեղասպանել». Արթուր Դանիելյան
1920:54
««Առաջին ալիք»-ը պարտավոր է պատմել՝ ինչպես է ԵԱՀԿ-ի թուրք քարտուղարը խոստացել աջակցել Նիկոլ Ճաշինյանին եկեղեցու դեմ ահաբեկչության գործում». Հովհաննես Իշխանյան
3120:12
«Նիկոլ Փաշինյանն արդեն գիտի, որ ներքին մթնոլորտը պատրաստ է ավտորիտար շրջադարձի». Լիաննա Խաչատրյան
6218:42
Պետդուման ընդունել է օրենք, որը խստացնում է ներգաղթյալների և նրանց ընտանիքների՝ Ռուսաստանում մնալու կանոնները
10118:29
Ալիևն արգելել է վնասել կամ ոչնչացնել Շուշիում գտնվող հուշարձանները
14918:07
«Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում». Ռուբեն Մելիքյան
7017:06
«Հիմա հասկանալի՞ է՝ ովքեր են կանգնած ՀԱԵ-ն կազմաքանդելու գործընթացի թիկունքին». Վահե Սարգսյան (տեսանյութ)
7815:48
«Իրավիճակը՝ Գյումրու նախկին ռադիոզավոդի կիսաքանդ հանրակացարանում». Վահան Թումասյան (տեսանյութ)
6015:30