«2018-ի ծնունդը նաև այդ օլիգարխական բարքերի արդյունքն էր»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ծառուկյանի ու նրան հրապարակայնորեն ասֆալտին փռելու հետ կապված երկու հիմնական թեմա եմ տեսնում իմ ընկերների և հետևողների մոտ.
ա/ իշխանություններն ու նրանց աջակիցները հիշեցնում են, թե ով է Գագիկ Ծառուկյանը և թե ինչեր է արել, այսպիսով նաև ամոթանք են տալիս նրանց, ովքեր անընդունելի են համարում մարդու արժանապատվությունը նման ձևով գետնով տալը,
բ/ իշխանությունների քննադատները հիշեցնում են 2018-ը, թե ինչպես էր Ծառուկյանը աջակցում Փաշինյանին, նրա հետ կոալիցիա կազմում, թե ինչպես էր վարչապետը ընտանիքով ներկա լինում Ծառուկյանի դստեր հարսանիքին, ինչպես էր պաշտպանում նրան, երբ փորձում էր արդարացնել, որ պարոն Ծառուկյանը ոչ թե օլիգարխ է, այլ սեփականատեր: Այսպիսով, ընդդիմադիրներն էլ ամոթանք են տալիս, որ իշխանությունները ուտող-ուրացողներ են:
Ընկերնե՛ր, սա ի՞նչ կապ ունի ՊԵՏՈՒԹՅԱՆ հետ:
Եթե պարոն Ծառուկյանը հանցանք է գործել, ապա պիտի կրեր պատասխանատվություն:
Եթե, ասենք, որ Ծառուկյանը հրկիզել է պարոն Փաշինյանին Նիվան 2004-ին, երբ վերջինս ընդդիմադիր խմբագիր էր, ապա սա ի՞նչ կապ ունի ՊԵՏՈՒԹՅԱՆ հետ:
Եթե անգամ պարոն Ծառուկյանը ֆինանսավորած լինի ՀԺ-ն, ապա դա էլ կապ չունի ՊԵՏՈՒԹՅԱՆ հետ:
Օլիգարխիան օլիգարխիա է, քանի որ կարող է մարդ ծեծել, սպանել, լրատվամիջոցներին փող տալ և այլն:
ՊԵՏՈՒԹՅՈՒՆը դրա իրավունքը չունի:
2018-ի ծնունդը նաև այդ օլիգարխական բարքերի արդյունքն էր»:

«Կոչ ենք անում Իսրայելի նախագահին՝ հրապարակայնորեն դատապարտել հարձակումը»․ Երուսաղեմի Հայ Դատի հանձնախումբ
3219:05
Անհետ կորածների հարազատներին ԱԱԾ տնօրենն ասել է՝ ուզո՞ւմ եք գնալ Հակարիի կամուրջ, գնացե՛ք
3118:54
«Քեզ պե՞տք էր «վրացական թատրոնում» խամաճիկի դերը խաղալ»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
6218:00
«Ինչքա՞ն կարելի է հանուն ներքաղաքական ինտրիգների վնասել Հայաստանին»․ Գևորգ Կարապետյան
6517:30
Հայկ Կոնջորյանը ընտրվեց ԱԺ փոխխոսնակի պաշտոնում (տեսանյութ)
7617:18
«Մանուկյանին ակնհայտորեն կալանավորել են քաղաքական դրդապատճառներով»․ Սոնա Աղեկյան
7017:12
«ԱԺ դահլիճը կրկես չէ»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7617:00
«Սա ցույց է տալիս, թե դու ում շահերի ու նարատիվի քարոզիչն ես»․ Արմեն Հովասափյան
6616:54