Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր պաշտոնավարումը։ Ֆեյսբուքյան էջում նա գրել է․ «Հարգելի՛ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ, սիրելի՛ աշխատակազմ,
Ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել ձեզանից յուրաքանչյուրին՝ այն վստահության, ջերմ վերաբերմունքի, համատեղ աշխատանքի և միասին անցած ճանապարհի համար և միաժամանակ տեղեկացնել, որ դադարեցնում եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի իմ գործունեությունը։ Այս որոշումն ինձ համար հուզիչ է, քանի որ այս տարիների ընթացքում մենք միասին ոչ միայն աշխատեցինք, այլև ձևավորեցինք փոխադարձ վստահության, հարգանքի և համագործակցության ամուր հիմք։
Վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում անցկացրած տարիներն ինձ համար եղել են պատասխանատվությամբ, փորձություններով, ձեռքբերումներով և ամենակարևորը, մարդկանց վստահությամբ լի տարիներ։ Այդ ընթացքում մենք միասին կյանքի կոչեցինք բազմաթիվ ծրագրեր, բարեկարգեցինք բակեր ու այգիներ, նորոգեցինք խաղահրապարակներ, իրականացրեցինք սոցիալական, կրթական և մշակութային բազմաթիվ նախաձեռնություններ՝ մշտապես առաջնորդվելով մեկ նպատակով՝ Մալաթիա-Սեբաստիան դարձնել ավելի հարմարավետ, զարգացած և արժանապատիվ համայնք։
Այս ամենը հնարավոր չէր լինի առանց վարչական շրջանի նվիրված աշխատակազմի, գործընկերների և իհարկե, մեր բնակիչների աջակցության, վստահության ու ակտիվ մասնակցության։ Յուրաքանչյուր հաջողության հիմքում եղել է մեր համատեղ աշխատանքը, փոխադարձ հարգանքն ու միասնականությունը։
Մալաթիա-Սեբաստիան ինձ համար միշտ կմնա հարազատ, իսկ այստեղ ապրող յուրաքանչյուր մարդու բարեկեցությունն ու հաջողությունը՝ կարևոր։
Շնորհակալ եմ յուրաքանչյուր բարի խոսքի, յուրաքանչյուր կառուցողական առաջարկի, յուրաքանչյուր համագործակցության և յուրաքանչյուր ձեռքբերման համար, որը միասին դարձրել ենք իրականություն։
Սրտանց մաղթում եմ, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը շարունակի զարգանալ, ծաղկել և լինել այն վայրը, որտեղ մարդիկ ապրում են արժանապատիվ, ապահով և խաղաղ կյանքով։
Սիրով՝
Ռոմիկ Մխիթարյան»։

«Հանդիպման եմ հրավիրում Աննա Գրիգորյանին և Նարեկ Կարապետյանին»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
4020:06
««Թևանյանը պահանջում է բաց դատավարություն, որ հասարակությունը տեղեկանա՝ ինչ գործեր են կարվում ժողկոնցլագերում»․ Դերենիկ Մալխասյան
5419:18
«Հարց ունեմ ՀՀ իշխանություններին՝ ինչո՞ւ չպետք է համընդհանուր սկզբունքները վերաբերեն արցախահայերին»․ Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
6219:12
«ԵՄ ինտեգրումը ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության օրակարգը չի կարող լինել, այն ՀՀ օրակարգը պետք է լինի». Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
5518:48
«Չե՞ք կարծում, որ Ազգային ժողովը թրոլլինգի համար լավագույն վայրը չէ»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
7118:18
«Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով»․ Հակոբ Բադալյան
6117:42
Անդրանիկ Թևանյանը և Արեգնազ Մանուկյանը քննչականում են (տեսանյութ)
7117:24
«Շատ փխրուն վիճակ է»․ Արման Մելիքյան
6816:48