«Բռնակալները ժողովրդի անունից են հանդես գալիս»․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս
1. Լեգիտություն ձեռքբերելու համար
Առաջ իշխանությունն Աստծուց էր, դրա հսմար բռնակալները հանդես էին գալիս Աստծո անունից, հիմա իշխանությունը ժողովրդից է (գոնե՝ Դե Յուրե), դրա համար նրանց սիրած արտահայեւնը «Ես կատարում եմ ժողովրդի կամքը».
- ժողովուրդը ուզում է շրջափակել եւ ծեծել դատավերներին,
- ժողովուրդն ուզում է փոխել ՍԴ կազմը,
- ժողովոիրդը հոգնել էր Արցախից, դրա հսմար որոշեց պարտվել եւ դառնալ ինքնիշխան,
- ժողովուրդն ուզում է ունեզրկել "քրեաօլիգարխիային" եւ նրանց ունեցվածը բաժանել ՔՊ-ականների միջեւ եւ այլն։
2. Անձնական պատասխանատվությունից խուսափում
Երբ բռնակալը կործանարար որոշումներ է կայացնում, «ժողովրդի անունից» խոսելու հռետորաբանությունն օգնում է մեղքը բարդել ուրիշների վրա.
3. Բաժանում «մենք»-ի և «նրանք»-ի
Յուրացնելով ողջ բնակչության անունից խոսելու իրավունքը՝ բռնակալն ավտոմատ կերպով այդ դաշտից դուրս է մղում ցանկացած ընդդիմության.
Բանաձևը պարզ է. «Ես ժողովուրդն եմ։ Եթե դուք իմ դեմ եք, նշանակում է՝ դուք ձեր իսկ ժողովրդի դեմ եք (դավաճաններ եք, հնգերորդ շարասյուն, հայրենիքի թշնամիներ)»։
4. Հոգեբանական միաձուլում
Բռնապետները հաճախ օգտագործում են առաջնորդն ազգի մարմնավորումն է հայեցակարգը։ Նրանք փորձում են ջնջել սահմանն իրենց, պետության և հասարակության միջև։
5. Միահամուռ համաձայնության պատրանքի ստեղծում
Վերահսկվող լրատվամիջոցների եւ ֆեյքերի ագարակների միջոցով ստեղծվում է ամեն ինչի հետ համաձայն միատարր հասարակության պատկեր։
Երկրի ներսում գտնվող այն մարդուն, ով համաձայն չէ ռեժիմի հետ, սկսում է թվալ, թե ինքը բացարձակ փոքրամասնություն է։ Քանի որ «բոլորը կողմ են», ուրեմն ձայն հանելը վտանգավոր է և անիմաստ։ Դա կաթվածահար է անում դիմադրելու կամքը:
Կարճ ասած. Ժողովրդի անունից խոսելը «ժողովրդի վարչապետի» հանդեպ սիրո նշան չէ, այլ՝ քաղաքական գոյատևման հիմնական գործիք։ Դա թույլ է տալիս բռնակալի հարկադրանքը վերածել «հնազանդության», իսկ նրա ամենաթողությունը՝ «բարձրագույն կարգի ժողովրդավարության»»։

«Ադրբեջանի և Թուրքիայի հետ կշարունակվի համագործակցությունը, մոտ ապագայում կտեսնենք արդյունքը»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
2821:00
«Վստահ եմ Արմենը չի հեռացել մեկընդմիշտ, կվերադառնա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
2720:54
«Հանդիպման եմ հրավիրում Աննա Գրիգորյանին և Նարեկ Կարապետյանին»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
5320:06
««Թևանյանը պահանջում է բաց դատավարություն, որ հասարակությունը տեղեկանա՝ ինչ գործեր են կարվում ժողկոնցլագերում»․ Դերենիկ Մալխասյան
6119:18
«Հարց ունեմ ՀՀ իշխանություններին՝ ինչո՞ւ չպետք է համընդհանուր սկզբունքները վերաբերեն արցախահայերին»․ Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
7219:12
«ԵՄ ինտեգրումը ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության օրակարգը չի կարող լինել, այն ՀՀ օրակարգը պետք է լինի». Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
5918:48
«Չե՞ք կարծում, որ Ազգային ժողովը թրոլլինգի համար լավագույն վայրը չէ»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
7418:18
«Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով»․ Հակոբ Բադալյան
6317:42