«Անհրաժեշտ է, որ կանգնեք ձեր սոցիալ-էկոլոգիական իրավունքների պաշտպանության համար». Օլեգ Դուլգարյան

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կարդալ, ու կարդան հատկապես Ստեփանավանի տարածաշրջանի բնակիչները․
Վերջին 6 տարիներին Ստեփանավանի տարածաշրջանում առնվազն 7 փորձ է եղել նոր հանքեր որոնելու և նոր հանքեր բացելու ուղղությամբ (Ուռուտ՝ 3 անգամ, Կաթնաղբյուր՝ 1 անգամ, Արմանիս–Ուրասար–Պուշկինո՝ 2 անգամ, Հանքուտակ–Ուրասար–Պուշկինո՝ 1 անգամ)։ 7-ից 6-ում պայքարի արդյունքում ժողովուրդը հաղթել է։
Հստակ է եղել դիրքորոշումը, որ տարածաշրջանի զարգացման ուղղություններն են էկո-զբոսաշրջությունը, գյուղական զբոսաշրջությունը և գյուղատնտեսությունը։
Միայն «Հանքուտակի» տարածքում են հաջողել, և այնտեղ հիմա կատարվում են երկրաբանական ուսումնասիրություններ։ Հաջողությունը պայմանավորված էր ցածր մասնակցությամբ և տեղական ինքնակառավարման մարմինների (Ստեփանավան, Գյուլագարակ) կողմից տրված դրական եզրակացություններով, որոնք չեն արտահայտել ժողովրդի կարծիքը (այդ նույն նախագծում ներառված էին նաև Սպիտակ համայնքի բնակավայրերը, սակայն տեղացիների և բնապահպանների պայքարի արդյունքում Սպիտակի բնակավայրերը դուրս մնացին նախագծից)։
Ժողովրդի և կանաչ գաղափարներ կրող քաղաքացիների ու տնտեսությունների 6-ամյա պայքարն է, որ մաքուր է պահել Ստեփանավանի տարածաշրջանը։
Նրանք, ովքեր այս տարիներին չեն պայքարել, սակայն համախոհ են եղել, այս անգամ անհրաժեշտ է, որ կանգնեք ձեր սոցիալ-էկոլոգիական իրավունքների պաշտպանության համար, ձեր ձայնը լսելի դարձնեք և մասնակցեք նման կարևոր որոշումների կայացման գործընթացին՝ հուլիսի 17-ին»։

Սև ծովում թուրքական նավն ԱԹՍ-ների հարձակմանն է ենթարկվել (տեսանյութ)
123:12
«7 տարի առաջ Կառավարությանն անցած «Հայփոստ»-ն արձանագրել է մոտ 4 մլրդ դրամի վնաս». Մեսրոպ Առաքելյան
5821:54
«Երկիրը կայծակնային արագությամբ սահում է դեպի անօրինականության ու ամենաթողության անդունդը». Արման Աբովյան (տեսանյութ)
5921:48
Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքը ԱԹՍ-ի հարվածի հետևանքով
12821:28
«Պայքարը շարունակվում է». Գառնիկ Դանիելյան
7921:00
Նոր նշանակումներ՝ ԱԺ նախագահի աշխատակազմում
7620:48
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
10220:42
«ՔՊ-ական ամենաամպագոռգոռ և դատարկ հրանոթը». Արեգ Սավգուլյան
6820:30