«Պասերով խաղ է․ արդյունքում` Արցախն այլևս հայկական չէ»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ըստ Ալիև Իլհամի, Թրամփը «խաղաղասեր մարդ է, որը կանգնեցրել է ութ պատերազմ»: Իսկ ո՞ր պատերազմներն է կանգնեցրել Թրամփը: Այդ մասին Ալիև Իլհամը բազմաբովանդակ լռում է: Այնուամենայնիվ, ըստ բանախոսի, արցախյան պատերազմը դրանց թվում չէ: «Երբ մենք գտնվում էինք բանակցությունների եզրափակիչ փուլում, Թրամփն ու նրա թիմը ստեղծեցին այնպիսի շրջանակ, որի շնորհիվ խաղաղությունը հնարավոր դարձավ»,- ասում է Ալիև Իլհամը: Այսինքն, Թրամփն Արցախ խաղաղություն չի բերել: Վերջինս հայտնվել է «բանակցությունների եզրափակիչ փուլում»:
Այդ դեպքում, ո՞վ է իրականում կանգնեցրել արցախյան պատերազմը և ինչու է Ալիև Իլհամը հատկապես Թրամփին շնորհակալ: Չէ՞ որ արցախյան պատերազմը Թրամփը չի կանգնեցրել և հայտնվել է միայն այն ժամանակ, երբ ընթանում էր բանակցությունների եզրափակիչ փուլը:
Այժմ եկեք հիշենք: 44-օրյա պատերազմի ընթացքում եղել է խաղաղության հաստատման վերաբերյալ երեք պետության՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի, միջնորդություն: Փաստացի գործեց Ռուսաստանի միջնորդությունը, որի արդյունքում կնքվեց Նոյեմբերի 9-ի (10-ի) չգիտեմինչը: Այնուհետև՝ բանակցություններ, եզրափակիչ փուլ: Հետո հայտնվեց Թրամփն իր TRIPP-ով, ինչն այդքան հիացրեց Ալիև Իլհամին և, միգուցե՝ Փաշինյան Նիկոլին:
Ստացվում է՝ արցախյան պատերազմը կանգնեցրեց Ռուսաստանը, սակայն «խաղաղությունը հնարավոր դարձավ» Թրամփի շնորհիվ: Դասական իմաստով, «պասերով խաղ է»: Արդյունքում՝ Արցախն այլևս հայկական չէ:
Ցավոք, խաղը շարունակվում է, իսկ խաղացողները ոչ միայն «խաղաղասեր են», այլև խաղամոլ»։

«Ոչ մի վերահսկողություն, ոչ մի սանիտարական ռեյդ»․ Սուրեն Ներսիսյան
016:42
«Պասերով խաղ է․ արդյունքում՝ Արցախն այլևս հայկական չէ»․ Կարեն Հեքիմյան
1316:30
«Ինչպե՞ս կարող է բաժինը շարունակել գործել, բայց բաժնի ղեկավարի հաստիքը կրճատվի»․ Դանիել Իոաննիսյան
3216:00
«Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5115:30
«Ի տարբերություն վարչապետի՝ մեր սեփականատերը մեզ մի օր առանց հաց չի թողել»․ Մուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակից (տեսանյութ)
5015:24
«Պարտնյորներին ասել ենք, որ փակման պատճառը քաղաքական է»․ Մուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակից (տեսանյութ)
5115:00
«Հայաստանը ցույց է տալիս Ադրբեջանին, որ պատրաստ է համակերպվել իր ցանկացած քաղաքացու գերության հետ»․ Վահագն Սարոյան
5314:30
«Կազմակերպվածը ոչ մի աղերս ու առնչություն չուներ տոնի ոգու և խորհրդի հետ»․ Արմեն Հովասափյան
6214:18