Էրդողանն ատրճանակներ է նվիրել ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդներին

Անկարայում կայացած՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դաշնակից երկրների ղեկավարներին նվերներ է տվել, որոնք էլ հայտնվել են համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում:
Ինչպես հաղորդում է «Euronews»-ը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և մի շարք այլ երկրների ղեկավարներ, բացելով իրենց տրված շքեղ փայտե տուփերը, դրանում հայտնաբերել են կինոաշխարհից հայտնի «Կեղտոտ Հարրի»-ի (Dirty Harry) կերպարի կողմից օգտագործվող «.357 Magnum» ատրճանակի թուրքական տարբերակը։
Նվերը լուրջ խուճապ է առաջացրել հատկապես Բելգիայի վարչապետ Բարտ Դե Վևերի անվտանգության աշխատակիցների շրջանում, ովքեր Բրյուսելի օդանավակայանում թղթե տոպրակի մեջ նկատել են քրոմապատ զենքի տուփը։
Առավել մեծ իրարանցում է առաջացրել այն փաստը, որ տուփի մեջ եղել է նաև 6 մարտական փամփուշտ, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծել պետության ղեկավարների ինքնաթիռներում ապահովվող անվտանգության պայմանների տեսանկյունից։ Արդյունքում, որոշ պատվիրակություններ չեն կարողացել զենքը տանել իրենց երկիր, իսկ ոմանք էլ այն թողել են Անկարայում։
Էրդողանի նվիրած «Gümüşay .357 Magnum»-ը Թուրքիայի պետական «MKE» ռազմարդյունաբերական ընկերության արտադրանքն է, որի վրա փորագրված են եղել առաջնորդների անունները, Թուրքիայի դրոշն ու ՆԱՏՕ-ի խորհրդանիշը։ Զենքից բացի, Էրդողանը առաջնորդներին է հանձնել նաև իր անգլերեն կենսագրական գիրքը՝ «The Politics of Courage: Erdoğan and the Rise of Türkiye» (Համարձակության քաղաքականություն. Էրդողանը և Թուրքիայի վերելքը), թանաքամանով գրիչ և անձնական նամակ։ Այս մասին գրել է «Էրմենիհաբեր»-ը:
Փորձագետները նշում են, որ սա Թուրքիայի կողմից հստակ մարքեթինգային և ռազմավարական քայլ է եղել, քանի որ վերջին տարիներին Անկարան դարձել է աշխարհում թեթև հրաձգային զենքի 3-րդ խոշորագույն արտահանողը և ձգտում է էլ ավելի ընդլայնել իր ռազմարդյունաբերական ներուժը։ Թեև Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը հաստատել է նվերների փաստը, սակայն մանրամասն մեկնաբանություններից զերծ է մնացել։

Իրանը պլանավորում էր հարվածել Ուկրաինայում գտնվող երեք թիրախների՝ ի պատասխան նավի վրա հարձակման
1900:24
Սարդինիայում հայտնաբերվել է 3800-ամյա հսկայի դամբարան (լուսանկար)
104Երեկ, 23:51
Սև ծովում թուրքական նավն ԱԹՍ-ների հարձակմանն է ենթարկվել (տեսանյութ)
113Երեկ, 23:20
«7 տարի առաջ Կառավարությանն անցած «Հայփոստ»-ն արձանագրել է մոտ 4 մլրդ դրամի վնաս». Մեսրոպ Առաքելյան
76Երեկ, 21:54
«Երկիրը կայծակնային արագությամբ սահում է դեպի անօրինականության ու ամենաթողության անդունդը». Արման Աբովյան (տեսանյութ)
80Երեկ, 21:48
Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքը ԱԹՍ-ի հարվածի հետևանքով
159Երեկ, 21:28
«Պայքարը շարունակվում է». Գառնիկ Դանիելյան
86Երեկ, 21:00
Նոր նշանակումներ՝ ԱԺ նախագահի աշխատակազմում
84Երեկ, 20:48