«Հայաստանում քաղցկեղի առաջնային հիվանդացությունը հասել է ռեկորդային մակարդակի». Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երգն ու պարը լավ է, բայց եղեք տեղեկացված, որ Հայաստանում քաղցկեղի առաջնային հիվանդացությունը հասել է ռեկորդային մակարդակի՝ մեկ տարում 19,4% աճ, ավելի քան 4 անգամ գերազանցելով վերջին հինգ տարիների միջին տարեկան աճի տեմպը։
Հիմա ավելի մանրամասն.
2024 թվականին Հայաստանում առաջին անգամ ախտորոշվել է 10 174 չարորակ նորագոյացության դեպք, ինչը 22%-ով ավելի է, քան 2023 թվականին (8 327 դեպք)։ Միաժամանակ առաջնային հիվանդացության ցուցանիշը 100 000 բնակչի հաշվով աճել է 280,9-ից մինչև 335,4, այսինքն՝ 19,4%-ով՝ հասնելով 1990 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին։
Ավելի քան երեք տասնամյակի ընթացքում առաջին անգամ հայտնաբերված դեպքերի թիվը գրեթե կրկնապատկվել է, իսկ 100 000 բնակչի հաշվով ցուցանիշն աճել է շուրջ 2,3 անգամ։
Համեմատության համար՝ 2019–2024 թթ. առաջնային հիվանդացության ցուցանիշի միջին տարեկան աճի տեմպը կազմել է շուրջ 4,7%։
2024 թվականի տվյալներով տղամարդկանց շրջանում չարորակ նորագոյացությունների կառուցվածքում առաջին տեղը զբաղեցնում են շնչափողի, բրոնխների և թոքի չարորակ նորագոյացությունները (ICD-10՝ C33–C34), իսկ կանանց շրջանում՝ կրծքագեղձի (ICD-10՝ C50)։
Միաժամանակ կարևոր եմ համարում նշել, որ վիճակագրության վրա կարող են ազդել բնակչության ծերացումը, ախտորոշման մեթոդների կատարելագործումը, դեպքերի հաշվառման բարելավումը և հաշվառման մեթոդաբանության փոփոխությունները։ Սակայն բնակչության ծերացումը աստիճանական գործընթաց է և չի կարող բացատրել մեկ տարվա ընթացքում արձանագրված 22% աճը։
Այնուամենայնիվ, 2024 թվականի ռեկորդային ցուցանիշը փաստ է, որը չի կարելի անտեսել։ Այն ուշադրություն է պահանջում ինչպես առողջապահական համակարգի, այնպես էլ հասարակության կողմից։
Կանոնավոր կանխարգելիչ հետազոտությունները, վաղ ախտորոշումը և ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ բարելավումը՝ ռիսկերի գրագետ կառավարմամբ, շարունակում են մնալ քաղցկեղի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից։
Որպես հանրային առողջության ոլորտի մասնագետ և Երևանի ավագանու անդամ հորդորում եմ պահպանել քաղաքներում Բնությունը և սակավաթիվ հասուն ծառերը։
Աղբյուրները՝ Չարորակ նորագոյացություններ. Վիճակագրական տարեգիրք 2025», Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ, ՀՀ առողջապահության նախարարություն»։

Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի անվտանգության համար ԱՄՆ-ն վճար կսահմանի
3418:21
«Հայաստանում քաղցկեղի առաջնային հիվանդացությունը հասել է ռեկորդային մակարդակի». Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
2518:06
Էրդողանն ատրճանակներ է նվիրել ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդներին
2718:00
«Քինախնդիր ու կյանքից նեղացած նիկոլից ավելին սպասել ուղղակի չէր կարելի»․ Հայկ Աթոյան
4017:24
«Խուստուփի գագաթին ենք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5017:00
«Ոչ մի վերահսկողություն, ոչ մի սանիտարական ռեյդ»․ Սուրեն Ներսիսյան
6116:42
«Պասերով խաղ է․ արդյունքում՝ Արցախն այլևս հայկական չէ»․ Կարեն Հեքիմյան
6416:30
«Ինչպե՞ս կարող է բաժինը շարունակել գործել, բայց բաժնի ղեկավարի հաստիքը կրճատվի»․ Դանիել Իոաննիսյան
6016:00