«ԱՄՆ/Իսրայել-Իրան պատերազմի ելքից է կախված նաև TRIPP ճակատագիրը». Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՄՆ-Իրան ռազմական առճակատումը նորից է վերսկսվել առավել մեծ ծավալներով, բալիստիկ հրթիռների և հզոր ավերիչ դրոնների օգտագործմամբ: ԱՄՆ-ի դաշնակից արաբական պետությունները, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ, հրթիռային հարվածներից մեծ կորուստներ են կրում: Արևմտյան տեղեկատվական աղբյուրները հաղորդում են նաև Իրանի մասշտաբային կորուստների մասին: Հորմուզի նեղուցը կրկին փակ է և համաշխարհային տնտեսության կորուստները ընկնում են աշխատավոր մարդկանց ուսերին: Միթե վաշինգթոնյան ստրատեգները, որոնք Սպիտակ տանը որոշումներ էին ընդունում միջուկային զենքից Իրանին զրկելու համար պատերազմ սկսելու մասին, չգիտեին, որ դրանով Թեհրանին տալիս են տասնապատիկ գուցե և հարյուրապատիկ ավելի հզոր զենք՝ Հորմուզի նեղուցը փակելու պատրվակ: Միջնակարգ դպրոցի աշխարհագրություն առարկան «գերզարգացած» ամերիկյան դպրոցներում դասավանդո՞ւմ են, թե ոչ: Վերլուծաբաններից շատերը մեղքը գցում են Իսրայելի վարչապետի վրա, բայց սա արդարացում չէ: Ի դեպ, ԱՄՆ-Իրան բանակցությունների արդյունքները, միջնորդական առաքելությունները և վերջերս կնքված զինադադար/համաձայնագիրը վկայում են գործընթացին մասնակցող դիվանագետների անարդյունավետ աշխատանքի, անիրատեսական պահանջների, պարտավորությունների և փոխզիջումային տարբերակ գտնելու անկարողության մասին: Պաթոսով հայտարարություններից բացի հանրությունն այլ բան չի տեսնում: Երբ հրապարակվեց կնքված փաստաթուղթը, անմիջապես ծնվեց դրա իրականացման անհնարինության համոզմունքը: Որքան ցավալի է, որ դիվանագետների անարդյունավետ աշխատանքի հետևանքով շարունակվում են զոհերն ու կորուստները: Պետական և դիվանագիտական ամենաբարձրաստիճան պաշտոնյաների խոսքը հավաստի չէ այլևս: Օրինակ, Վաշինգթոնում ազդարարում են իրանական բանակի հարվածային կարողությունների ոչնչացման մասին, այնինչ, այսօր տեղեկատվական աղբյուրները հաղորդում են ամերիկյան ռազմաբազաները հզոր բալիստիկ հրթիռներով հարվածելու մասին: Թեհրանը առաջադրել է նոր ուլտիմատում՝ ոչ մի ամերիկացի զինվոր տարածաշրջանում չպետք է մնա, իսկ Հորմուզի նեղուցը այսուհետ իրանական վերահսկողությամբ վճարովի կապուղի է լինելու և վերջ: Ահա և միջուկազերծման պլանի արդյունքը: Վատն այն է, որ օգտվելով ստեղծված իրավիճակից, Իսրայելը ծավալվում է Լիբանանում: Իմ ենթադրությամբ Թրամփի վարչակարգն այժմ աշխատում է տարածաշրջանում ստեղծել հակաիրանական դաշինք, որն ի վիճակի կլինի ցամաքային գործողություններ սկսել: Այդ նպատակով հատկապես մեծ հույսեր են կապում Թուրքիայի հետ, Անկարային զիջումներ են արվում, F-35 կործանիչներ են խոստանում, փորձում են շահագրգռել իրաքյան Քրդստանին և այլն: Բայց դժվար, թե հաջողվի այդ ցամաքային գործողությունը: Եվրոպական դաշնակիցներն էլ խոսքից գործի չեն անցնում: Թրափին Մեծ Յոթնյակի գագաթնաժողովին խոստումներ տվեցին, փորձելով վերականգնել ամերիկյան օգնության ծավալները ուկրաինական ճակատում: Թրամփն ասաց այո, բայց, եթե իրանական ճակատում սրացումը շարունակվի, այլ որոշումներ կընդունվեն Զելենսկու հետ կապված: Ի դեպ ես մնում եմ այն կարծիքին, որ ԱՄՆ/Իսրայել-Իրան պատերազմի ելքից է կախված նաև TRIPP ճակատագիրը»:

Իրանը պլանավորում էր հարվածել Ուկրաինայում գտնվող երեք թիրախների՝ ի պատասխան նավի վրա հարձակման
1900:24
Սարդինիայում հայտնաբերվել է 3800-ամյա հսկայի դամբարան (լուսանկար)
104Երեկ, 23:51
Սև ծովում թուրքական նավն ԱԹՍ-ների հարձակմանն է ենթարկվել (տեսանյութ)
113Երեկ, 23:20
«7 տարի առաջ Կառավարությանն անցած «Հայփոստ»-ն արձանագրել է մոտ 4 մլրդ դրամի վնաս». Մեսրոպ Առաքելյան
76Երեկ, 21:54
«Երկիրը կայծակնային արագությամբ սահում է դեպի անօրինականության ու ամենաթողության անդունդը». Արման Աբովյան (տեսանյութ)
80Երեկ, 21:48
Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքը ԱԹՍ-ի հարվածի հետևանքով
159Երեկ, 21:28
«Պայքարը շարունակվում է». Գառնիկ Դանիելյան
86Երեկ, 21:00
Նոր նշանակումներ՝ ԱԺ նախագահի աշխատակազմում
84Երեկ, 20:48