Երեքշաբթի, 14 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

Դատարանը թույլատրել է, որ Սերժ Սարգսյանը և Բարսեղ Բեգլարյանը չմասնակցեն նիստերին

Դատարանը թույլատրել է, որ Սերժ Սարգսյանը և Բարսեղ Բեգլարյանը չմասնակցեն նիստերին
66
Երեկ, 20:18

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը՝ թույլ տալով, որ նրա գործով հետագա դատական նիստերը շարունակվեն առանց Սարգսյանի պարտադիր մասնակցության։ Նույն որոշումն ընդունվել է նաև գործով անցնող «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի վերաբերյալ։

Դատարանը թույլատրել է, որ Սերժ Սարգսյանը և Բարսեղ Բեգլարյանը գրավոր ապացույցների ուսումնասիրման փուլում չմասնակցեն նիստերին։ Միաժամանակ դատարանը նշել է, որ անհրաժեշտության դեպքում նրանց մասնակցությունը կարող է պարտադիր ճանաչվել։