ԱՄՆ-ում մահացել է «երկաթե թոքերով» վերջին հիվանդը

ԱՄՆ-ում մահացել է այսպես կոչված «երկաթե թոքեր» ունեցող վերջին հայտնի հիվանդը՝ 73 տարի ապրելով երկաթե պարկուճում։
Ամերիկացի Մարթա Լիլարդը, որը մանկության տարիներին պոլիոմիելիտով վարակվելուց հետո ստիպված էր եղել օգտագործել «երկաթե թոքեր» շնչելու համար, մահացել է 2026 թվականի հունիսի վերջին։ Նրա քույրը՝ Սինդի Մաքվեյը, լուրը հայտնել է Associated Press-ին տված հարցազրույցում։
Նա 78 տարեկան էր։ Նա պոլիոմիելիտով վարակվել է 5 տարեկանում՝ ԱՄՆ-ում պոլիոմիելիտի պատվաստանյութի ներդրումից երկու տարի առաջ։ Հիվանդությունը կաթվածահար է արել նրա մարմնի մեծ մասը և անդառնալի վնաս է պատճառել շնչառական մկաններին։ Թթվածին ստանալու համար Լիլարդը գրեթե ամբողջ կյանքը կապել է «երկաթե թոքերին», որը մեծ մետաղական գլան է և օգնում է հիվանդներին շնչել՝ փոխելով ճնշումը։ Մինչև պատվաստանյութերի ներդրումն այն դարձել է պոլիոմիելիտի դեմ պայքարի խորհրդանիշ։ 
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ չնայած իր լուրջ առողջական սահմանափակումներին՝ Լիլարդը մնացել է ինքնուրույն և զբաղվեց ստեղծագործական գործունեությամբ. նա նկարում էր, գրում էր բանաստեղծություններ և ստեղծագործում դաշնամուրի վրա։ Այս տարվա փետրվարին նա ամուսնացել էր մի տղամարդու հետ, որի հետ ծանոթացել էր առցանց:
Ըստ Մաքվեյի՝ Լիլարդի առողջությունը վերջերս վատթարացել էր COVID-19 վարակից հետո, և դժվարություններ կային նաև 1940-ականների արհեստական շնչառության սարքի վերանորոգման և փոխարինման հետ կապված։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2024 թվականի մարտին այս պատմական արհեստական շնչառության սարքի մեկ այլ հայտնի օգտատեր՝ Փոլ Ալեքսանդրը, մահացավ 78 տարեկան հասակում։ Նա դրա հետ ապրեց ավելի քան 70 տարի։

ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
24328.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
28928.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
68623.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
82121.10.2026, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
86519.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
100117.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
230216.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
224816.10.2026, 20:48