Ում թեկնածությունն է քննարկվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնացի պաշտոնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական կուլիսներում քննարկվում է, թե ով պետք է փոխարինի Ռուբեն Ռուբինյանին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնացի պաշտոնում։
Այս պահին դիտարկվող միակ թեկնածուն ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն է, որի թեկնածությունն իշխանությունները մտադիր են առաջադրել։
Ըստ աղբյուրների՝ Կոստանյանի թեկնածությունը նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի նախընտրությունն է, քանի որ նա համարվում է նախարարի ամենավստահելի գործընկերներից մեկը։
Միաժամանակ, մեր տեղեկություններով, թեկնածությունը պետք է ընդունելի լինի նաև թուրքական կողմի համար, ուստի հարցը դեռևս ենթակա է քննարկման նաև նրանց հետ։
Փորձեցինք ճշտել տեղեկությունները նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանից։ Վերջինս, ի պատասխան մեր հարցի, ասաց․ «Նման քննարկում չի եղել»։
Հարցին, թե առաջարկի դեպքում կընդունի՞ արդյոք հայ-թուրքական հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը, Կոստանյանը պատասխանեց․ «Ես արտաքին գործերի նախարարի տեղակալ եմ և կատարում եմ վարչապետի և արտաքին գործերի նախարարի հանձնարարականները»։
Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակից, սակայն նա տեղեկացրեց, որ գտնվում է արձակուրդում, իսկ նախարարության լրատվության վարչությունում մեր զանգերը մնացին անպատասխան։

«Իրանը, հնարավոր է, օգտագործել է Strava ֆիթնես հավելվածի տվյալները՝ ամերիկացի զինվորներին հետևելու և հարվածների թիրախներ ընտրելու համար». #SkyNews
26614:03
«Մասկը պատրաստ է առնվազն հարյուր միլիոն դոլար ծախսել ընտրողների մասնակցության վրա». #WSJ
31012:34
«Իշխող ուժը փորձում է հարաբերությունները կարգավորել ՌԴ-ի հետ, իսկ եվրայոնջաների հետ հարցերը պատվիրակում է ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
18210:12
«Բուհի դիպլոմ չունեցողները Տավուշի մարզպետարանում պաշտոններ են զբաղեցնում»․ Ոսկան Սարգսյան
24303:06
«ԲՏԱ նախարարությունը չպետք է զբաղվի տեխնոլոգիաների դրսևորումների մասին խոսելով»․ Հայկ Գրիգորյան
22101:06
«Քաղաքական նիհիլիզմը ՀՀ-ի ապագայի համար ամենավտանգավոր սպառնալիքներից մեկն է»․ Արման Աբովյան
20900:18
«Ակնկալել, որ Մոսկվան լուրջ է ընդունելու Ալիևի դեմը չոքածին, առնվազն միամտություն է»․ Արգիշտի Կիվիրյան
22600:12
«Նիկոլի ցանկացած սուտը «ոչ ասունների» ուղեղի համար է»․ Վոլոդյա Հովհաննիսյան
168Երեկ, 23:54