«ՀՀ իշխանությունը պետք է հրապարակի բոլոր պայմանավորվածությունները». Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսսբուքյան գրառումը. «Քոչվոր ցեղի առաջնորդը, ՀՀ իշխանությունների կողմից հանձնած Շուշիից, նորից Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ իր նկրտումների մասին է հայտարարում։
Ալիևի հայտարարության ամենաէական հատվածը ոչ թե այն է, որ նա կրկին օգտագործեց «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, այլ այն, որ նա փորձեց ներկայացնել այդ նախագիծը որպես միջազգային համաձայնության առարկա՝ պնդելով, թե ԱՄՆ ղեկավարությունը հասկացել է դրա կարևորությունը, Հայաստանին բացատրել է դրա անհրաժեշտությունը, իսկ Սպիտակ տանը ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ։
Ամենամեծ մտահոգությունն այն է, որ Ադրբեջանը հինգ տարուց ավելի հետևողականորեն առաջ է մղում «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը։ Եթե այսօր նույն ճանապարհը ներկայացվում է այլ անվանմամբ, դա ինքնին չի պատասխանում առաջացած որևէ հարցի։
Ու ստացվում է, որ ՀՀ իշխանությունների կողմից Արցախի հանձնումը ոչ թե վերացրեց այդ պահանջը, այլ ընդամենը տեղափոխեց Ադրբեջանի հաջորդ թիրախը դեպի Սյունիք։ Այդ պատճառով այսօր Հայաստանի իշխանությունը ոչ թե ընդհանուր հավաստիացումներ պետք է տա, այլ պիտի հրապարակի բոլոր պայմանավորվածությունները։
2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի ռազմավարական պահանջները չեն փոխվել։ Արցախի հայաթափումից հետո բաքուն շարունակել է առաջ տանել իր «հաղորդակցային», բայց իրականում՝ զավթողական օրակարգը։ Իսկ մայր Հայաստանի օրվա իշխանությունների կեցվածքն ու պահվածքը թույլ չեն տալիս լավատես լինել…»:

Նեթանյահուն հրամայել է քանդել ՄԱԿ-ի գործակալության ուսումնական կենտրոնը
2319:12
Թուրքիան հերքել է փոքրամասնությունների դպրոցներում սահմանափակումների մասին լուրերը
4518:18
«Նույնիսկ պարզ հարցերից «գլուխ չեն հանում» կամ հանրությանը մոլորեցնում են»․ Տիգրան Աբրահամյան
6017:42
«Ռոբերտ Քոչարյանի թոռներն այսպես են առավոտյան դիմավորել ԱԱԾ-ի Ալֆային և քննիչներին»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
9816:00
«Դիմակավորված ներխուժել են Լևոն Քոչարյանի տուն». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
13408:54
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
11807:30
«Ներկայում ՀԱՊԿ-ի միջոցով Հայաստանի հետ համագործակցություն չկա». ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
27400:35
Տիգրան Ավետիսյանը դարձավ Եվրոպայի ծանրամարտի չեմպիոն
15400:12