«Որոշել եմ դուրս գալ Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդի կազմից». Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի կենդանաբանական այգի տեղափոխվող էգ սպիտակ առյուծի անկումից հետո որոշել եմ դուրս գալ Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդի կազմից։
Հուլիսի 7-ին, դեպքից անմիջապես հետո, առաջարկել եմ հրատապ գումարել Կառավարման խորհրդի նիստ՝ դեպքի հանգամանքները քննարկելու և պատասխանատվության հարցը պարզելու համար։ Սակայն նիստը նշանակվեց միայն հուլիսի 16-ին։
Չսպասելով Կառավարման խորհրդի նիստին՝ հուլիսի 9-ին դեպքի վերաբերյալ իմ բոլոր հարցերն ու առաջարկությունները պաշտոնապես հասցեագրել եմ Երևանի քաղաքապետին։ Նամակը հրապարակում եմ կից։
Ինձ համար նման ողբերգությունը պահանջում էր անհապաղ, պատասխանատու և բազմակողմանի մասնագիտական արձագանք։ Քանի որ դա տեղի չունեցավ, որոշեցի դուրս գալ Կառավարման խորհրդի կազմից»:





«Եթե սկսում եք մեքենաները պակասեցնելուց, ապա՝ առաջինը ձեզանից». Հակոբ Բադալյան
3610:30
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2510:00
«Միայն Փաշինյանն իր քպ-ականներով կարող էր այնպես անել, որ մարդիկ սկսեն վախենալ «խաղաղություն» բառից». Արա Պողոսյան
6809:06
Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ (լուսանկար)
5308:36
«Ի՞նչ նպատակ է հետապնդում ընդդիմությունը՝ փորձելով Նիկոլից ոչ պակաս դեբիլացնել ժողովրդին». Արգիշտի Կիվիրյան
13101:00
Եվրոհանձնաժողովն առաջարկել է Ուկրաինային տրամադրել 45 միլիարդ եվրոյի նոր վարկ
28500:55
«Գավառական շուստրիությամբ մեզ մի առաջարկեք դառանալ ձեր հանցակիցը». Իշխան Սաղաթելյան
13000:06
«Նոր խնդրի առաջ ենք՝ ինչպե՞ս պաշտպանել մեր ջրային ռեսուրսները դավաճաններից». Հովհաննես Իշխանյան
130Երեկ, 23:42