Հինգշաբթի, 23 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +28 °C

«Տարիներով աշխատել ենք, նո՞ր նկատեցին, որ բարձր լարում կա»․ «Առինջ մոլ»-ի աշխատողների բողոքի ակցիան․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

«Տարիներով աշխատել ենք, նո՞ր նկատեցին, որ բարձր լարում կա»․ «Առինջ մոլ»-ի աշխատողների բողոքի ակցիան․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
52
Այսօր, 12:42

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր առավոտվանից լարված իրավիճակ է «Առինջ մոլ»-ում՝ կապված Քննչական մարմինների կողմից այնտեղ կատարվող աշխատանքների հետ, որոնց հետևանքով մի շարք տաղավարներ փակվել են։

«Օրը 5000-600 դրամով աշխատողներ ենք, ո՞վ է այս մարդկանց գումարները տալու, ո՞վ, ոստիկաննե՞րը, իրենք իրենց ամսվա աշխատվարձը ստանալու են, վերևից հրամանը գալիս ա՝ էս պետք ա անես, ու վերջ։ Ասում են՝ բարձր լարումով հոսանքագծերի տակ են, բա քանի տարի է աշխատում ենք, նո՞ր նկատեցին, որ բարձր լարում կա։ Սա անելու բա՞ն ա, մենք էսօր, որ անգործ ենք, էդ բյուջեն չի լցվելու, չաշխատե՞նք, գնանք փող մուրա՞նք։ Ոստիկաններ են բերվել, չեն թողնում ճանապարհը փակենք, ով խոսում ա՝ 50 հատ ոտիկան են բերում, ի՞նչ, հա՞րց եք լուծելու դրանով»,- իր վրդովմունքը հայտնեց աշխատակիցներից մեկը։

Ուղիղ միացում՝ «Առինջ մոլ»-ից