«Հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական ու համազգային քաղաքականության առաջնային բաղկացուցիչը». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Բաքվի հայ ռազմագերիներին ազատ արձակելու կոչը արժանի է բարձր ու դրական գնահատականի։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին:
Հանձնաժողովը 44 կողմ և 7 «դեմ» ձայներով կողմ է քվեարկել Ադրբեջանին՝ կոչ անելով անվերապահորեն ու անհապաղ ազատ արձակել բոլոր հայ պատանդներին՝ փոփոխություն անելով H.R. 9087 օրինագծում (Ներկայացուցիչների պալատի դիվանագիտական ծառայության մասին օրենք)։
Այս փոփոխությունը ներկայացրել էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ, կոնգրեսական Բրեդ Շերմանը (դեմոկրատ, Կալիֆոռնիա)՝ հանձնաժողովի նախագահ Բրայան Մաստի (հանրապետական, Ֆլորիդա) աջակցությամբ։
Այս նախաձեռնությունը անչափ կարևոր է ու փաստում է , որ ԱՄՆ թե Հանրապետական և թե Դեմոկրատական կուսակցության շարքերում կան գործիչներ, որոնք դատապարտում են Բաքվի այս հակահումանիստական գործողությունը։
Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական ու համազգային քաղաքականության առաջնային բաղկացուցիչը»:

«Չգիտեմ՝ քաղաքական է, թե ոչ, բայց շատ բաներ են իրար հետ զուգադիպում»․ Արմեն Ներսիսյան (տեսանյութ)
014:42
«Արդյոք ուժային ռեսուրսները պետության կողմից ճիշտ են օգտագործվում». Վիտալի Մանգասարյան
3814:12
«Հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական ու համազգային քաղաքականության առաջնային բաղկացուցիչը». Էդուարդ Շարմազանով
2714:06
Կապարակնքված տաղավարներից մեկի վարձակալի ինքնազգացողությունը վատացել է (տեսանյութ)
5414:00
«Անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են»․ ՔԿ
5113:48
«Առանց հիմնավորման, առանց ծանուցման իմ տաղավարը փակել են»․ «Առինջ մոլ»-ի աշխատակից (տեսանյութ)
7412:54
«Տարիներով աշխատել ենք, նո՞ր նկատեցին, որ բարձր լարում կա»․ «Առինջ մոլ»-ի աշխատողների բողոքի ակցիան․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7712:42
Լարված իրավիճակ՝ «Առինջ մոլ»-ում
7712:06